2011 թ. Ապրիլի 6-ին Հայաստանի
Գրողների Միութեան Մեծ դահլիճում տեղի ունեցաւ պոլսահայ քերթող Զարեհ
Խրախունու «Տօնականչ» երեւանեան ժողովածուի շնորհանդէսը, որը վարում էր
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը:
Սկզբում նախատեսուած էր հանդիսութիւնն անցկացնել կլոր սրահում:
Կազմակերպիչները չէին նախատեսել, որ Զարեհ Խրախունին բանասէր ուսանողութեան
համար սիրուած բանաստեղծ է, եւ նրանց ներկայութիւնը բոլորովին էլ
պատահական չէր: Բացման խօսքով հանդէս եկաւ Հայաստանի Գրողների
Միութեան նախագահ Լեւոն Անանեանը, որն ընդգծեց բանաստեղծական դպրոց
ստեղծելու նահապետ բանաստեղծի բացառիկ դերակատարութիւնը, նաեւ
արեւելահայերիս շրջանում, դպրոց, որի աւանդոյթներն առ այսօր պահում են նոր
սերնդի ներկայացուցիչները: «Արդէն երկրորդ անգամ է, որ Զ. Խրախունին
կազմակերպում է ժողովածունե
... Читать дальше »
Ապրիլի 4-ին գիտական գրադարանի առաջին ընթերցասրահում տեղի ունեցավ գրադարանի կոլեկտիվի հավաք: Քննարկվեցին առաջին եռամսյակի արդյունքները: Հաշվետվություն ներկայացրեցին համալրման-մշակման բաժնի վարիչ Նարինե Դանիելյանը, գրապահոցի բաժնի վարիչ Լուսիկ Աբրահամյանը, սպասարկման բաժնի վարիչ Գոհար Փաշայանը, մատենագիտության բաժնի վարիչ Անուշ Բաբայանը, բանասիրական ֆակուլտետի շենքում գտնվող գրապահոցի ավագ մատենագետ Հասմիկ Մարտիրոսյանը, առաջին ընթերցասրահի պատասխանատու Վեռա Շահումյանը, երկրորդ ընթերցասրահի պատասխանատու Մարինե Մինասյանը: Արձանագրվեց, որ եռամսյակի ընթացքում - ընթերցողների թիվը եղել է 17961, - գրանցվել է ... Читать дальше »
Այս օրերին ամփոփուեցին «Սփիւռք»
Գիտաուսումնական Կենտրոնում Համաստեղի ստեղծագործութիւնների հիման վրայ
յայտարարուած միջազգային մրցոյթի արդիւնքները, որ հովանաւորել էին
արձակագիր Արամ Սեփեթճեանը (Լիբանան) եւ բանաստեղծ Մանուէլ Ադամեանը (Մեծ
Բրիտանիա): Եզրափակիչ փուլ հասած 10 աշխատանքները ըստ պարտադիր ծրագրի
ներկայացնում էին «Աղջի Եղսիկ» եւ «Աստղկան սայլը» պատմուածքները: Մրցոյթն
անցկացւում էր Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ բանասիրական 4-րդ լսարանի ուսանողների
միջեւ: Արդիւնքներն այսպիսին էին. յանձնախումբը, որը գլխաւորում էր
Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը, որոշեց այս անգամ առաջին մրցանակ չշնորհել:
Երկրորդ մրցանակի արժանացաւ Լիլիթ Ալեքսանեանը (Սիւնիքի մարզ, Քաջարան),
երրորդ մրցանակ շնորհուեց եր
... Читать дальше »
ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅԱԳԷՏՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ
05
Մարտ 2011
«Պօ Արաքս» մշակութային
ընկերակցութեան հիմնադիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ, Վենետիկի Կա Ֆոսկարի
համալսարանի հայագիտութեան կենտրոնի ղեկավար Պրօֆեսոր Հայր Լեւոն Զէքիեանը
մի քանի տարի դասաւանդել է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում
վերապատրաստուած սփիւռքահայ եւ հայրենի ուսուցիչներին: Նրա կողքին Լեռնային
Ղարաբաղի ուսուցիչներին «Սփիւռք» Կենտրոնի ծրագրով արդէն Ստեփանակերտում
դասաւանդել է նաեւ «Ռալֆ» ամսագրի հիմնադիր-խմբագիր Րաֆֆի Սէթեանը:
Եւ ահա հաճելի լուր ստացանք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ
հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, որ Փետրուարի 12-ին Իտալիայում
Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել պարգեւատրման ար
... Читать дальше »
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ընթերցասրահում մարտի 22-23-ին և մարտի 29-ին տեղի ունեցավ Նախադպրոցական սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի եռօրյա գիտական նստաշրջանի նիստերը: Մասնակցում էին ֆակուլտետի դեկան Սպարտակ Փալիկյանը, դասախոսներ, ուսանողներ:
Առաջին օրը լսվեցին հետևյալ զեկուցումները`
1. Սաթենիկ Քմեթյան /դասվար, երկրորդ կուրս/: Ժամանակակից համակարգչային ծրագրերի ազդեցությունը երեխաների զարգացման վրա /գիտական ղեկավար` Ռ.Պողոսյան/:
2. Լաուրա Բաղդասարյան /լոգոպեդիա, երկրորդ կուրս/: Խոսքային, շնչառական և արտաբերական կողմի խանգարումներ խոսքային տար
... Читать дальше »
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի նախօրյակին ՀՊՄՀ գիտական գրադարանը հրատարակել է ,,Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտորները,, կենսամատենագիտությունը: Ներկայացվել են բոլոր 18 ռեկտորների կենսագրականները և հրատարակած գրքերի ցանկը: Հավելվածում ներկայացվել է 1921 թվականին Երևանի պետական համալսարանի կազմում բացված մանկավարժական ֆակուլտետի հիմնադիր դեկան Գուրգեն Էդիլյանի կենսագրությունն ու հրատարակած գրքերի ցուցակը: Գրքի 42-44 էջերում տպագրվել է ՀՊՄՀ գիտական գրադարանի հրատարակությունների մասին տեղեկատվություն:
Գիտական գրադարանի թանգարանի ,,Հոբելյանական,, ցուցավահանակում բացվել է նոր ցուցադրություն նվիրված Հայոց ազատագրական շարժման մեծագույն գործիչներից մեկին` Զորավար Անդրանիկին: Ծննդյան օրվա առթիվ ներկայացված են Անդրանիկի հեղինակած ,,Մշո Առաքելոց վանքի կռիվը,, գիրքը, նրա մասին գրված գիտական ու գեղարվեստական գրքեր: Արժանահիշատակ ցուցանմուշներ են Հովհաննես Շիրազի երկու բանաստեղծությունների ինքնագրերը, Սիլվա Կապուտիկյանի, Մարտիրոս Սարյանի ինքնագիր կարծիքները Անդրանիկի մասին, 1916 թվականի փետրվարի 26-ին Անդրանիկին ուղղված դաշնակցական գործիչ Խաչատուր Կարճիկյանի ինքնագիր նամակը:
Ստորև ընթերցողին ենք ներկայացնում Հովհաննես Շիրազի ցարդ չհրատարակված ,,Անդրանիկի սուրը,, ստեղծագործությունը: