Չորեքշաբթի, 24.04.2024, 13:22
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 8 » ՄԵԿ ԼՈԻՐ
08:53
ՄԵԿ ԼՈԻՐ

ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆՈՒ «ՏՕՆԱԿԱՆՉ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

06 Ապրիլ 2011

   2011 թ. Ապրիլի 6-ին Հայաստանի Գրողների Միութեան Մեծ դահլիճում տեղի ունեցաւ պոլսահայ քերթող Զարեհ Խրախունու «Տօնականչ» երեւանեան ժողովածուի շնորհանդէսը, որը վարում էր «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը: Սկզբում նախատեսուած էր հանդիսութիւնն անցկացնել կլոր սրահում: Կազմակերպիչները չէին նախատեսել, որ Զարեհ Խրախունին բանասէր ուսանողութեան համար սիրուած բանաստեղծ է, եւ նրանց ներկայութիւնը բոլորովին էլ պատահական չէր:
   Բացման խօսքով հանդէս եկաւ Հայաստանի Գրողների Միութեան նախագահ Լեւոն Անանեանը, որն ընդգծեց բանաստեղծական դպրոց ստեղծելու նահապետ բանաստեղծի բացառիկ դերակատարութիւնը, նաեւ արեւելահայերիս շրջանում, դպրոց, որի աւանդոյթներն առ այսօր պահում են նոր սերնդի ներկայացուցիչները: «Արդէն երկրորդ անգամ է, որ Զ. Խրախունին կազմակերպում է ժողովածուների տօնախմբութիւն (առաջինը չորս տարի առաջ էր, երբ Երեւանում լոյս տեսաւ «Տօնազանգ» ժողովածուն), եւ մենք արդէն այդ ժամանակ երախտիքի խօսք ասացինք նրա վաստակի համար»: Նա շնորհակալութիւն յայտնեց Պրօֆ. Սուրէն Դանիէլեանին, որը սիրով ու եռանդով է փորձում հայրենի ընթերցողի մէջ ամրագրել սփիւռքահայ, յատկապէս պոլսահայ գրական աւանդոյթը, որն այսօր լաւագոյնն է Սփիւռքի ողջ տարածքի մէջ:
   Օրուայ գլխաւոր բանախօս Սուրէն Դանիէլեանը իր ելոյթում հիմնաւորեց, որ երկար ժամանակ Սփիւռքի բազմաբղէտ գրական տարածքում վիճարկուել է առաջնութեան դափնին: Երանելի ժամանակներում թէ´ ԱՄՆ-ում, թէ´ Ֆրանսիայում գրական շարժում կար, բայց ժամանակը փոխւում է, եւ գրական շարժան ծանրութեան կենտրոնը տեղափոխուեց Վոսփորի ափերը, ուր ժամանակին արեւմտահայ բանաստեղծութիւնը ապրում էր իր աստեղային պահերը: Ասպարէզում ամեհի Վարուժանն էր, նրա կողքին` Թէքէեանը, Սիամանթօն, Ռուբէն Սեւակը, Գրիգոր Զօհրապը, որոնց գրական երազանքը իրագործեցին հենց Խրախունին եւ իր սերնդակիցները` Զահրատը, Ռոպէր Հատտէճեանը, Զաւէն Պիպէռեանը, Իգնա Սարըասլանը: Այստեղ է Խրախունու առաջին ծառայութիւնը: Այս խօսքից յետոյ անմիջապէս կարելի է հետեւցնել նրա գրչի արդիւնաւորութեան հանգամանքը. նա շուրջ երեսունից աւելի գրքերի հեղինակ է, երկխօսում է պատմութեան բոլոր շրջանների հետ` հնուց մինչեւ մեր օրերը: Խրախունու սուր տեսողսութեան առջեւով տողանցում են Արտաշէս Արի Բարի արքան, Պոմպեոսը, Տէրեանը, Ահարոնեանը, Մանթաշեանը, Թումանեանը, Թէքէեանը, Վարուժանը, Միսաք Մանուշեանը, նոր օրերից` Հատտէճեանը, Զահրատը, Պ. Սեւակը, Չարենցը: Զ. Խրախունու ստեղծագործութիւնը, ըստ Սուրէն Դանիէլեանի, իւրատեսակ Մշակութային Հայաստանի համայնապատկեր է, որով նա շարունակում է ոչ միայն աւանդոյթը, այլեւ սկզբնաւորում գրապատմական մշակութային նոր յարաբերութիւն, ինչը խորքով նորարարական է մեր բանաստեղծութեան մէջ: Եթէ Մխիթարեան միաբանների մօտ նորարար բանաստեղծութիւնը կապւում էր հիմնականում վարժանքների հետ, Խրախունու համար այն էութիւն է, մտքի բերգսոնական խտութեան, կամքի ու ազատութեան փիլիսոփայութեան հիմնարժէք:
   Գրքի գլխաւոր խմբագիրը հանգամանալից ներկայացրեց «Տօնականչ» ժողովածուն` որպէս «Տօնազանգ»ի շարունակականութիւն, որպէս առ հասարակ նրա բանաստեղծութեան էպիքական համակարգի` աւարտի հասնող հանգրուան: Այս առումով նա յատկապէս ընդգծեց գրքի խմբագիր Քնար Աբրահամեանին, որը, ի դէպ, բաւական փորձառութիւն է ձեռք բերել ե´ւ բանաստեղծի, ե´ւ գրական շարժման հանգոյցներում, մասնաւորապէս արեւելահայ նորագոյն երգիչների հետ զուգահեռներում:
   «Մաշտոց» խօսքի կենտրոնի սաներ Գարունա Երանոսեանը եւ Նարեկ Մարգարեանը (գեղարուեստական ղեկավար Նադիա Անտոնեան) ազգային բանաստեղծութիւնը ներկայացրին նոր մեկնաբանութեամբ, նոր շնչով, որը գրաւեց ընթերցողին, ապահովեց ճանաչողութեան նուազագոյն սահման: Հնչեցին «Լեռն ի վեր», «Հոգեհանգիստ», «Կաթիլներ», «Նախերգ», «Մայրամուտ» եւ այլ քերթուածներ:
Շնորհանդէսին ելոյթներ ունեցան բանաստեղծներ Յովիկ Հովէեանը, ՀԳՄ վարչութեան քարտուղար Յովհաննէս Գրիգորեանը, պետական մրցանակի դափնեկիր Արտէմ Յարութիւնեանը, գիտութեան թեկնածուներ Ռոբերտ Դաւթեանը, Վարդուհի Դաւթեանը, արուեստագէտ, Պրօֆ. Լեւոն Մութաֆեանը: Նրանք արժեւորեցին բանաստեղծին: Գրիգորեանը եւ Յարութիւնեանը սիրով հաստատեցին իրենց գրական աղերսները, կապուածութիւնը առարկայական շարժման խորհրդանիշների խրախունիական դպրոցին: Յովիկ Հովէեանը արդէն հասցրել էր իր հիացմունքը ժողովածուի եւ բանաստեղծի հանդէպ արտայայտել «Մարմարա» օրաթերթի էջերում: Ռոբերտ Դաւթեանը Խրախունու արուեստի գնայատութեան մէջ ապաւինեց .հայրենի արուեստաբան Լեւոն Ներսիսեանի եւ սփիւռքահայ բանաստեղծ եւ արձակագիր Անդրանիկ Ծառուկեանի հաստատումներին` գտնելով, որ Խրախունու տաղանդի ուժը պատմութեան իմաստաւորումն է: Վարդուհի Դաւթեանը խօսեց Թէքէեան-Խրախունի ստեղծագործական շեշտադրումների մասին:
Լեւոն Մութաֆեանի տեսակէտը փոքր-ինչ տարբեր էր: Նա աբսուրդի թատրոնի լաւագոյն մեկնաբանն է մեզանում եւ Խրախունու բանաստեղծութիւնն էլ դիտեց աբսուրդ իր արմատներով, իր գոյութեան փաստով` խորհրդանիշների առարկայական խաղով:
   Աւելի քան երկու ժամ տեւած հանդիսութիւնն աւարտուեց սիրոյ սեղանով: Բաժակներ պարպեցին Զ. Խրախունու, պոլսահայ բանաստեղծութեան եւ արձակի, առ հասարակ արեւմտահայ գրականութեան պատուին:
   Յատկապէս ուսանողութիւնը վստահութիւն յայտնեց, որ այդ գրականութեան ակունքներում նա դեռ կարող է փնտռել գեղեցիկի ու ճանաչողութեան խորհուրդները:

Քնարիկ Աբրահամեան
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոն

 

 

ՅԵՏՈՅ

Ամէնուն պէս ըլլալ - ընել ամէն ինչ
Ծափահարել ամէնուն պէս - ոտնահարել ամէնուն հետ այս կամ այն
Բանախօսել բարեխօսել ամէնուն
Մատ վերցնել հարցում ուղղել ամէնուն մէջ եւ իմանալ ժխոր մը լոկ ամէնքէն -
Նստիլ, խոկալ առանձին.

Սիրտը բանալ բոլորին
Հացի նման փշրանք փշրանք բաշխուիլ
Բաժնել ցաւերն ուրիշներուն - պատմել հոգերն ուրիշին
Մատնել ինքզինքն ասոր անոր քմծիծաղի խայթերուն -
Ցաւիլ, տոկալ առանձին.

Գիրկը բանալ ամբոխին
Ծով ցատքելու հաճոյքին պէս նետուիլ ծոցը բազմութեան
Քալել պոռալ անոր հետ - զգալ ուժեղ անոր չափ - քծնիլ դողալ անոր դէմ
Օձիքն հազիւ փրկել յանկարծ ճզմուելու վտանգէն -
Քաշուիլ, մնալ առանձին.

Ձեռք երկարել աշխարհին
Եղբայրանալ օտարին հետ, եկուորին հետ, անցորդին
Դուռը բանալ մօտաւորին հեռաւորին - ինչպէս սեղանն ու հոգին
Սիրել ու տալ շռայլօրէն - մինչդեռ տեսնել թէ ամէնքն ալ գալ ու տիրել կը ձգտին
Տրտմիլ ու լալ առանձին.

Յետոյ դառնալ - ամէնուն
Եւ աղօթել
Առանձին:

1979
ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ

Просмотров: 1520 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/207
Всего комментариев: 2
2 Rqeguq  
0
brand lipitor 40mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg online cheap</a> buy generic lipitor 10mg

1 Zzpqqx  
0
order lipitor 20mg without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg for sale</a> order atorvastatin 20mg pill

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz