Երեքշաբթի, 19.03.2024, 14:26
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » Доска объявлений (3)

Տնօրենի ողջույն [3]
Տնօրենի ողջույնի խոսքը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
 
     Մարդիկ կան, որ չեն ծնվել կայսր կամ կայսրուհի, պետական կամ հասարակական գործիչ, գիտնական կամ տիեզերագնաց, գրող կամ նկարիչ:
     Այսպես կարող ենք անվերջ թվարկել: Խասքը պատմական եզակի անհատների մասին չէ, որոնց անուններով կոչվել են տարիներ, դարեր ու ամբողջ ժամանակաշրջաններ: Նույն այդ անհատների կողքին Երկիր մոլորակի վրա առաջին մտածող մարդուց սկսած առ այսօր [ու այսուհետ ևս] ծնվել են, ծնվում են ու ծնվելու են միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ, որ եզակի չեն դարձել, սակայն միշտ եղել ու լինելու են նույն Երկիր մոլորակի բնակիչն ու հիմնական տարող ուժը, մեղվափեթակի այն հազարավոր անանուն մեղուների նման, որ նեկտարից մեղր են պատրաստում ու սնում առաջին հերթին հենց Մայր մեղվին:
    Այդպիսի մարդիկ բազում ու միլիոնավոր են: Նրանց գործը առօրյա ու շարքային է: Բայց հենց դրանով է արժեք ստանում դրանց լինելությունը:
    Այդ բազում մարդկանցից է ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանվար Վեներա Զատիկյանը, տիկին Վեներան: Նրան հիշելու այս առիթը կապված է տիկին Վեներայի ծննդյան օրվա հետ: Նա վաթսուն տարեկան է:
    Ծնվել է Գյումրի քաղաքում, բայց դեռ թոթովախոս` դարձել է երևանցի: Անցել է աշակերտ, ուսանող ճանապարհը: Եղել է հենց մեր համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետի 1974 թվականի շրջանավարտ:
     Համալսարանի շրջանավարտի համար աշխատանքի ընտրության այն օրերի մեխանիզմը մեկն էր` ուսուցչությունը: Բայց իր համար դրան համազոր մեկ այլ ասպարեզ է բացվել: Հորաքույրը` Գրետա Աջամյանը աշխատում էր համալսարանի գրադրանում [իսկ ուսանողական այդ չորս տարիներին ինքն էլ է կրթվել ու դաստիարակվել գրադարանում] և նրա առաջարկը աշխատել գրադարանում ընդունելի է դարձել նախ իր համար, ապա ընտանիքի և 1974 թվականից առ այսօր նրա ամենօրյա, ,,սովորական,, աշխատատեղը գրադարանի գրապահոցն է: Աշխատանքային այս երկար տարիների ընթացքում սովորական գրադարանավարից դարձել է ավագ, դարձել է ընտանիքի մայր, տատիկ: Բայց ինչպես այն օրերին, երբ ինքն էր ուսանող ու ընթերցող, անցած տարիների, տասնամյակների ու այսօրվա ուսանողների սիրելին է ու խորհրդատուն: Գրապահոցում, որ գրադարանի սիրտն է, ամենածանր աշխատատեղն է: Միայն կամ առաջին հերթին այստեղ է, որ գրադարան ոտք դնողը, անգամ մասնագիտական կրթություն ունեցողը, դառնում է իրական գրադարանավար: Այստեղ է գրադարանավարը ,,ճանաչում,, գիրքը և իմանում նրա տեղը գրադարակի վրա: Դժվար է եղել կենսաբան քիմիկոսի համար, բայց աշխատասիրությունը նրան դարձրել է պրոֆեսիոնալ: Իսկ նրա աշխատանքից գոհ է գրադարանի ղեկավարը, գոհ են ուսանողները:
    Բաժնի գործընկերները նրա մասին ասում են.
    Շուշանիկ [գրապահոցում աշխատում է 19 տարի]. ,,Վեներան բարեհամբյուր, մարդամոտ, մեղմ բնավորությամբ անձնավորություն է: Հեշտ է աշխատել երբ կողքիդ բանիմաց և բարյացակամ Վեներան է,,:
    Մերի [գրապահոցում աշխատում է 13 տարի]. ,,Տիկին Վեներան բարեխիղճ է, նրբանկատ, խորն ու իմաստուն,,:
    Անահիտ [գրապահոցում աշխատում է 6 տարի]. ,,Իմ ճանաչած մարդկանցից Վեներա Զատիկյանն առանձնանում է շիտակությամբ, պատրաստակամությամբ, պահանջկոտությամբ: Վատ, թերի արված աշխատանքի նկատմամբ անհանդուրժող է, բայց ճիշտը նկատելու, ընկալելու բնածին առանձնաշնորհ ունի,,:
    Աննա [գրապահոցում աշխատում է 6 տարի]. ,,Տիկին Վեներան ապրում է գրադարանի հոգսերով, հրճվում, ուրախանում է ձեռքբերումներով, տխրում ամենաչնչին անհաջողությունից: Իր սրտացավությունը փոխանցել է մեզ` գործընկերներին և, անգամ, ուսանողներին: Հրաշալի գիտի կանանց հուզող խնդիրները և գործնականում պատրաստակամ է օգնել յուրաքանչյուրին,,:
     Ահա այսպիսին է մեր գործընկերը` սովորական ու առտնի: Աշխարհ եկած այն միլիոնավոր մարդկանցից մեկը, որ կայսրուհի, իշխանուհի, գրող ու նկարչուհի չի ծնվել: Բայց իրեն վիճակված կենսագրությունը գրել ու գրում է պատվախնդրորեն ու սիրով:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
 
20.10.2010 թ.
 
Հայտարարություն | Просмотров: 88169 | Дата: 25.10.2010 | Комментарии (174)

     Սիրելի ընթերցող
     Հազարավոր տարիների պատմություն ու դրա մեջ խտացված փորձ ու իմաստություն ունի գրադարանը, Մարդ արարածի մեծագույն նվաճումը:
Հազարավոր տարիներ շարունակ, այսօր էլ, այն մեկ առաքելություն է ունեցել, ունի և, հազարավոր տարիներ հետո էլ, այն դարձյալ մեկ գերագույն առաքելություն կունենա, այն է` գրքի ու տպագիր արտադրանքի պրոպագանդան:
     Գրադարանի դերը որևէ այլ հայտնագործությամբ ոչ կասկածի տակ կդրվի, ոչ կփոքրացվի, ոչ, առավել ևս, կբացառվի:
     Գրադարանն ու իր ծառայությունը միշտ շարունակական են եղել ու այդպիսին էլ մնալու են:
     Այդ խնդրի իրականացման ճանապարհին էլ մտածվում են գրքի ու տպագիր արտադրանքի պրոպագանդելու միջոցներ, որոնցից մեկն էլ ցուցահանդես-ցուցադրություններն են:
     Նման խնդիր է հետապնդում մեր գրադարանի սպասասրահում կազմակերպված թանգարանային ցուցադրությունը:
     Ցուցադրության գաղափարաբանությունը Սերն է: Այս դեպքում Սերն առ հարազատ ուսումնական հաստատությունը` Հայ մեծ լուսավորչի, մանկավարժի, հայրենասերի` Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանը: 1925 թվականի առաջին շրջանավարտներին, 1925-2009 թվականների շրջանավարտներին, այսօր այս հարկի տակ աշխատողներին ու սովորողներին միավորում է մեկ զգացողություն` Սերը:
    Սիրենք մեր համալսարանը: Սիրենք ու ապրենք նրա Պատմությամբ, նրա Այսօրով և նրա Ապագայով...
                                                   Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանց
11.01.2010 թ.

Հայտարարություն | Просмотров: 2423 | Дата: 23.02.2010 | Комментарии (1)

Բարի գալուստ հայկական պետական մանկավարժական համալսարանիwww.mankavarzh.do.am կայք: Շնորհակալություն մեր աշխատանքի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար: Հուսով ենք, որ այտեղ կգտնեք Ձեզ համար հետաքրքիր տեղեկատվություն գրադարանի առօրյա աշխատանքի, միջոցառումների, մանկավարժական համալսարանի անցուդարձի վերաբերյալ: Մեր նպատակն է գրադարանից օգտվողների կամ օգտվել ցանկացողների համար հնարավորությունների ապահովումը և մեր աշխատանքներն ավելի մատչելի ու թափանցիկ դարձնելը: Մենք ամեն ինչ կանենք ապագայում թվայնացված գրականություն ունենալու և ավտոմատացված սպասարկում իրականացնելու համար:
                        Գրադարանի տնօրեն    Տիգրան Պետրոսյանց
Հայտարարություն | Просмотров: 2291 | Дата: 27.01.2010 | Комментарии (2)

Փնտրել
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz