«Պօ Արաքս» մշակութային
ընկերակցութեան հիմնադիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ, Վենետիկի Կա Ֆոսկարի
համալսարանի հայագիտութեան կենտրոնի ղեկավար Պրօֆեսոր Հայր Լեւոն Զէքիեանը
մի քանի տարի դասաւանդել է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում
վերապատրաստուած սփիւռքահայ եւ հայրենի ուսուցիչներին: Նրա կողքին Լեռնային
Ղարաբաղի ուսուցիչներին «Սփիւռք» Կենտրոնի ծրագրով արդէն Ստեփանակերտում
դասաւանդել է նաեւ «Ռալֆ» ամսագրի հիմնադիր-խմբագիր Րաֆֆի Սէթեանը:
Եւ ահա հաճելի լուր ստացանք ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ
հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, որ Փետրուարի 12-ին Իտալիայում
Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել պարգեւատրման արարողութիւն: Ականաւոր
հայագէտներ, Պրօֆեսորներ Հայր Լեւոն Զէքիեանին եւ Բոլոնիայի համալսարանի
հայագիտութեան ամբիոնի առաջին ղեկավար Գաբրիէլա Ուլուհոճեանին շնորհուել են
ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Ուիլեամ Սարոյեան» մեդալներ` հայ մշակոյթի
տարածմանն ու զարգացմանը նպաստող ակնառու նուաճումների եւ ձեռքբերումների
համար:
Շնորհաւորում ենք մեծանուն գիտնականներին ՀՀ կառավարական պարգեւ
ստանալու կապակացութեամբ: Իտալիայի հռչակաւոր երկու համալսարաններում`
Վենետիկում եւ Բոլոնիայում, նրանց հիմնած հայագիտական կենտրոնների շնորհիւ
է, որ այսօր կարող ենք խօսել Իտալիայում առկայ հայագիտութեան դպրոցի մասին:
Վենետիկում
«Պօ Արաքս» մշակութային ընկերակցութեան կողմից ամէն տարի կազմակերպուող
հայոց լեզուի խտացուած ամառային դասընթացների 25-ամեայ յոբելեանի
կապակցութեամբ դասախօսներ Պարետ Մանոքին, Ռոզին Թաշճեանին, Սալբի
Գասպարեանին եւ Րաֆֆի Սէթեանին յանձնուել են նաեւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան
պատուոգրեր:
«Սփիւռք» Կենտրոնի աշխատակիցներից այս
դասընթացներին իրենց մասնակցութիւնն են բերել Մարօ Խաչատրեանը եւ Գայիանէ
Ղազարեանը:
Ըստ spyurk-center.am կայքի