Երեքշաբթի, 19.03.2024, 13:11
Ցանկ
Ձևեր
Мои статьи [9]
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » Статьи

Всего материалов в каталоге: 9
Показано материалов: 1-9

Ազգային գծերով համամարդկային արվեստ. նկարիչ-դասախոսները որոշել են միասին ցուցահանդես բացել

08:00 • 26.04.11



Ապրիլի 27-ին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվելու Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի հինգ դասախոս-նկարիչների՝ Արթուր Մարտիրոսյանի, Վահրամ Հակոբյանի, Լիլիթ Ֆլջյանի, Սոս Հարությունյանի և Արա Հակոբյանի համատեղ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու է 80 աշխատանք: Tert.am-ի թղթակիցը նկարիչներից երեքի հետ զրուցել է Սոս Հարությունյանի արվեստանոցում: Նրանք նշում են, որ ցուցահանդեսի համատեղ կազմակերպումը թելադրված է նաև կենցաղային իրողություններով:

Ցուցահանդեսում կներկայացվի շուրջ 80 աշխատանք՝ տարբեր ժանրերում և տարբեր թեմաներով։ «Հետաքրքիր է լինելու,- ասաց ասաց նկարիչ, արվեստաբան Արա Հակոբյանը,- ավանգարդ կլինի՝ աբստրակտ, մանրանկարչություն՝ ոչ թե արտանկարներ, այլ հեղինակային նկարներ՝ ավանդական ձևերի, սիմվոլիկայի պահպանմամբ, նատյուրմորտներ, հայկական բնաշխարհի գեղանկարներ և այլն»։

Իսկ թե ինչու են հինգով որոշել միասին ցուցահանդես կազմակերպել, Հակոբյանն ասաց, թե այդպես են որոշել, որպեսզի բազմաբնույթ նկարների մեջ ցանկացած մարդ կարողանա գտնել իրեն հոգեհարազատ պատկերներ: «Փորձելով ներկայացնել հնարավորինս առանձնահատուկ գործեր՝ նկարների ընտրությունը կատարել ենք միասին՝ պահպանելու համար ցուցադրության ամբողջականությունը»,- նշեց Արա Հակոբյանը՝ հավելելով, որ համատեղ ցուցահանդես կազմակերպելն ուներ նաև կենցաղային հիմք՝ նկարիչներից ամեն մեկի համար էլ դժվար է շրջանակ ձեռք բերել 20-ից ավելի նկարների համար, գումարներ ծախսել կազմակերպչական խնդիրների վրա։

Լիլիթ Ֆլջյանն էլ ասաց, որ այսօր արվեստներից ամենաանտեսվածը մնում է կերպարվեստը։ «Նկարիչը, որպեսզի ստեղծագործի, արարի, ստիպված է կատարել տարբեր այլ աշխատանքներ, իսկ հետո էլ՝ տարբերակներ մշակել իր ստեղծագործությունն արվեստասերին ներկայացնելու համար։ Սկզբից մինչև վերջ ամեն խնդիր թողնված է արվեստագետի վրա»,- ասաց նա։

Սոս Հարությունյանի խոսքով՝ կերպարվեստի ոլորտը ևս շուկայական հարաբերությունների սկզբունքով գործարկելով՝ ճիշտ չեն հաշվարկել բազմաթիվ չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտային բարձր գնահատել իրական արվեստի բարձրարժեք ստեղծագործությունները, տաղանդավոր արվեստագետներին՝ ճանաչում ստանալ և գնահատվել։ «Երբ երթուղային տաքսով, ոտքի վրա, կռացած երթևեկում ես քո ուսանողի հետ, ու նա տեսնում է հնամաշ հագուստդ, և այն, որ իր նկարները կարող է ցուցադրել ցանկացած միջակ կամ անտաղանդ մեկը, ով սրահի համար կարող է վճարել, այլևս չես կարող նրա մեջ բարձր արվեստի՝ երբևէ գնահատվելու մասին համոզիչ բաներ ասել»,- նշեց նկարիչը՝ կարևոր համարելով, որ բուհերում դասախոսող արվեստագետները ժամանակ առ ժամանակ իրենց աշխատանքներով ներկայանան։ «Դա կարևոր է ոչ միայն արվեստագետի համար, այլև իր՝ ուսանողի, արվեստասեր հանրության, արվեստի մեջ լավ ու վատի վերարժևորման համար»,- ասաց նա։

(Նկարում՝ աջից ձախ՝ Արա Հակոբյանը, Լիլիթ Ֆլջյանը և Սոս Հարությունյանը):
 

Tert.am

Мои статьи | Просмотров: 1710 | Добавил: Mankavarj | Дата: 14.09.2011 | Комментарии (3)



Մարիաննա Լևոնի Ղազարյան (Հովակիմյան)

Ծնվել է 1979 թվականին մայիսի 20-ին Երևանում: Սովորել է Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ դպրոցում: Սովորել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան արվետսի դպրոցի դաշնամուրի բաժինը:
Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որի Գեղարվեստի ֆակուլտետն ավարտել է 2000 թվականին:
2000-2001 թվականների աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակույթի զարգացման հիմնադրամում» որպես ցուցահանդեսների կազմակերպիչ:
2002-2003 թվականներին աշխատել է «ՎՈՒԴԱՀՈՒՍ» կահույքի մասնագիտացված խանութում` որպես ներքին հարդարման դիզայներ:
2003-2007 թվականների աշխատել է «ՋԵՐՄՈՒԿ ԳՈՐՒՊ» փակ բաժնետիրական ընկերությունում որպես դիզայներ:
2009 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողվում` որպես պատգամավորի օգնական:
Мои статьи | Просмотров: 1105 | Добавил: Mankavarj | Дата: 14.09.2011 | Комментарии (1)

ՀՊՄՀ-ն ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ՀՊՄՀ-ն ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ
    09.05.2010 թ.
 
   Խորհրդային Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ գրադարանի սպասասրահում պատրաստվել է հինգ մասից կազմված երկերես, շարժական ցուցադրություն:
   Մի երեսին ,,Մեր սուրը փառքով դրեցինք պատյան,, խորագրի տակ ներկայացված է ,,ՀՊՄՀ-ն խորհրդային Հայրենական մեծ պատերազմում,, լուսանկարային ցուցադրությունը: Այստեղ ցուցադրվում են խորհրդային հայրենական պատերազմին մասնակցած ՀՊՄՀ շուրջ 200  շրջանավարտների և ուսանողների լուսանկարներ: ,,Ոչինչ չի մոռացվել,, խորագրի տակ ներկայացված են պատերազմում զոհվածները, իսկ ,,Ոչ ոք չի մոռացվել,, խորագրի տակ` պատերազմը հաղթանակով ավարտածները: Վերադաձածների թվում են ՀՊՄՀ ապագա ռեկտոր Հայկազ Պողոսյանը, ապագա դասախոսներ Արտաշես Պողոսյանը, Վաչե Պարտիզունին, Յուրի Ամիրջանյանը, ապագա գրողներ Սերո Խանզադյանը, Մկրտիչ Սարգսյանը, Բոգդան Վերդյանը և ուրիշներ:
   Մյուս երեսին ,,Մեր Հայրենական պատերազմը,, խորագրի տակ ներկայացված է ,,ՀՊՄՀ-ն Արցախյան հերոսամարտում,, լուսանկարային ցուցադրությունը: Առաջին ցուցանակի վրա ներկայացված են Հայաստանի և Արցախի պետական խորհրդանիշերը, Հայոց Առաքելական եկեղեցու Վեհափառի, հանրապետությունների Նախագահների լուսանկարները, երկրորդի վրա Հայաստանի և Արցախի հերոսների, հաղթանակի գեներալների լուսանկարներ, երրորդ ցուցանակի վրա Արցախյան ազատամարտին ուղղակի մասնակցած, ինչպես նաև հաղթանակի գործում ներդրում ունեցող աբովյանցիների լուսանկարներ, չորրորդ վահանակի վրա ներկայացված են Հաղթանակի զոհասեղանին իրենց կյանքը նվիրաբերած աբովյանցիների լուսանկարները: Այստեղ նախկինում հայտնի վեց նահատակների կողքին ավելացվել է ևս յոթ նոր անուն:
   Ցուցադրությունների բացումը տեղի ունեցավ մայիսի 9-ին: Բացման միջոցառմանը մասնակցեց ՀՊՄՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, բացատրություններ տվեց գրադարանի տնօրեն Տ.Պետրոսյանցը:
   Շարժական ցուցահանդեսը ներկայացվել է նաև ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի սրահում:
Мои статьи | Просмотров: 1477 | Добавил: Mankavarj | Дата: 03.07.2010 | Комментарии (1)

ԳՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ, ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ,
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԳՐՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
   02.04.2010 թ.
 
   Ապրիլի 2-ին մարդաշատ էր Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի սպասասրահը: Եկել էին համալսարանի ղեկավարները` պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, համալսարանի նախորդ տարիների շրջանավարտներ: Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի մուտքը առավել ընդգծեց օրվա միջոցառման կարևորությունը:
 
 
Мои статьи | Просмотров: 1620 | Добавил: Mankavarj | Дата: 03.04.2010 | Комментарии (1)

,,ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈՒՀԻ,,
 
05.03.2010 թ., ժամը 12.15
 
     Գրադարանի նախամուտքի մոտ փակցված վահանակին մի քանի օր այցելուները կարդում էին ,,Շնորհավոր տոնդ, Հայուհի,, ցերեկույթի մասին ազդագիրը: Նշված ժամին սպասասրահը մարդաշատ էր: Այստեղ էին հավաքվել ՀՊՄՀ աշխատակից կանայք, աղջիկներ, ուսանողուհիներ, հյուրեր: Ամենուր թարմ ծաղիկներ էին և խայտում էին գարնանաբույր հոտով: Սեղանի վրա գրքերի ցուցահանդես էր: Համալսարանավարտ գրողների, դասախոսների գրքեր: Ցերեկույթը նվիրված էր կանանց միջազգային օրվան` մարտի 8-ին: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը բացելով ցերեկույթը ասաց.
     - Սիրելի գործընկերուհիներ, ուսանողուհիներ, այսօր գրադարանում մեկնարկում է կանանց միջազգային օրվան նվիրված համահամալսարանական միջոցառումների շարքը, որ միայն սկիզբ ունի, իսկ վերջնագիծ` չունի: Հայ տղամարդու համար կնամեծար լինելու հատուկ օրեր չկան, համոզված եմ, որ նրանք այդպիսին են տարվա բոլոր 365 օրերին: Բայց ինչ խոսք մարտի 8-ն առանձնահատուկ է: Օրվա առիթով գրադարանի կոլեկտիվի կողմից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մաղթում, որ երջանիկ լինեք Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը: 
     Ողջույնի համար նա հրավիրեց համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանին, իսկ ինքը վերցնելով ծաղիկների փունջը հարյուրից ավելի կանանց հանձնեց ծաղիկներ, Լավրենտի Միրզոյանի հեղինակած գրպանի բառարանը և իր հրատարակած գրքերից:
     - Սիրելի կանայք, ես Ձեզ եմ բերել մեր համալսարանի ռեկտոր պարոն Ղուկասյանի շնորհավորական խոսքը և մաղթում եմ, որ առողջ ու երջանիկ լինեք տարվա բոլոր օրերին,- ասաց պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը:- Ուսանելի է, որ գրադարանի կոլեկտիվը իր զինանոցում ունի գրքի պրոպագանդման նաև այս ձևը: Եվ քանի որ այստեղ ենք` ես գրադարանին եմ նվիրում իմ նոր հրատարակված ,,Տավուշ,, գիրքը:    
     Կանանց անունից շնորհակալական խոսք ասացին և գրադարանի նախաձեռնությունը ողջունեցին ամբիոնի վարիչներ Զաբելա Զոհրաբյանը, Արուսյակ Հովհաննիսյանը, ՀՊՄՀ արհկոմի նախագահ Հասմիկ Սարգսյանը:
     Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Հերմինեն, Վեռան, Քաղցրիկը, Անուշը, Արևիկը, մշակույթի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզանը կարդացին Եղիշե Չարենցի, Գեղամ Սարյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Սայաթ Նովայի մորը, կանանց, սիրոն նվիրված ստեղծագործություններ: Նրանց նվագակցությամբ օգնեց և ապա երկու անզուգական երգ կատարեց մշակույթի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հայկը:
 
Ծանոթագրություն` Նյութը տպագրվել է ,,Մանկավարժական համալսարան,, թերթի մարտյան համարում /թիվ 3/:
 
 
Мои статьи | Просмотров: 1914 | Добавил: Mankavarj | Дата: 03.03.2010 | Комментарии (1)

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ - 145
     25.02.2010 թ., ժամը 11.00:
    
     ՀՊՄՀ գիտական գրադարանի սպասասրահում կազմակերպված միջոցառումը նվիրված էր զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145-ամյակին:    
     Գրադարանի սպասասրահում բացվել էր ժամանակավոր ցուցադրություն: Սեղանին պատմաբաններ Հրաչիկ Սիմոնյանի Զորավար Անդրանիկին նվիրված երկհատորյակն էր, Համբարձում Կարապետյանի եռհատորյակն էր, պատմաբան Արամայիս Մնացականյանի և Անդրանիկ Զորավարի թիկնապահ Հակոբ Հակոբյանի ,,Զորավար Անդրանիկ,, մենագրությունն էր, Հայկ Խաչատրյանի և Տիգրան Պետրոսյանցի ,,Հայկազունք,, հանրագիտարանն էր, Անդրանիկի ,,Մշո Առաքելոց վանքի կռիվը,, գիրքն էր, ականավոր գրող Սերո Խանզադյանի ,,Անդրանիկ,, վեպն էր, հայկական հանրագիտարաններ էին, Անդրանիկ Զորավարի մասին նյութեր պարունակող ,,Մանկավարժ,, թերթի հին համարներ էին:
     Պատին փակցված լուսանկարային թերթում զորավարի մասին պատմող նկարներ էին:
     Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՄՀ պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը, ամբիոնի վարիչներ Աշոտ Գալստյանը, Սվետլանա Մարությանը, Զաբելա Զոհրաբյանը, գրադարանի աշխատակիցներ, տասնյակ ուսանողներ, աշխատակիցներ, հյուրեր:
     Օրվա առիթով խոսք ասաց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Նա մասնավորապես նշեց.
     - Ցանկացած ազգի գոյաձևը նրա պետականությունն է: Պետականության արտահայտիչները խորհրդանիշներն են` Զինանշանը, Դրոշը, Օրհներգը, Սահմանադրությունը, Պարգևները, Նախագահը, կրոնապետը` մեր պարագայում` Հայոց կաթողիկոսը: Սրանից բացի կան ազգային խորհրդանիշեր: Մեր համար այդպիսիք են Հայկ Նահապետը, Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Վարդան Մամիկոնյանը, Հովհաննես Բաղրամյանը, Տիգրան Պետրոսյանը: Այս շարքում խորհրդանիշ է նաև Անդրանիկ Օզանյանը: 
     Նա հանգամանորեն խոսեց Զորավարի հերոսական կենսագրության մասին, պատմեց իր խմբագրած Ա.Մնացականյանի և Հ.Հակոբյանի ,,Զորավար Անդրանիկ,, գրքի հրատարակության հետ կապված մանրամասների մասին: 
     Հանդիսության մասնակիցներին մեծ անակնկալ էր սպասվում: Բանախոսը ի ցույց դրեց 1916 թ-ի փետրվարի 26-ին Անդրանիկ Օզանյանին ուղղված Խաչատուր Կարճիկյանի նամակի բնօրինակը և նշեց, որ նամակը մոսկովյան հնավաճառից գնել ու Հայաստան է ուղարկել պատմաբան Վարդգես Հայրապետյանը:
     - Նման միջոցառումները խիստ կարևոր են երիտասարդության ռազմա-հայրենասիրական դաստիարակության համար,- նշեց ՀՊՄՀ պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը:- Անհրաժեշտ է պրոպագանդել հերոսություն և ազգասիրություն ծանուցած ազգային գործիչների կենսագրությունը, այն դարձնել ապրելու և գործելու կենսաձև: Այս առումով Զորավար Անդրանիկին նվիրված միջոցառումը ուսանելի էր:
    Միջոցառման մասին դրվատանքի խոսք ասացին Սվետլանա Մարությանը, Զաբելա Զոհրաբյանը: Աշոտ Գալստյանը նշեց, որ բանախոսի խոսքը հայրենասիրական դասախոսություն էր և անհրաժեշտ է այն կրկնել նաև լսարաններում:
     Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշը և Անին ներկայացրեցին Նաիրի Զարյանի ,,Ասք Անդրանիկ Զորավարի մասին,, պոեմը, իսկ Հերմինեն` Արամայիս Սահակյանի ,,Հայաստան,, բանաստեղծությունը:
 
Мои статьи | Просмотров: 1817 | Добавил: Mankavarj | Дата: 25.02.2010 | Комментарии (1)

ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ
 
19 փետրվարի
 
     09.30: Գրադարանի սպասասրահում կազմակերպվեց գրքի նվիրատվության արարողություն: Մասնակցում էին գրադարանի բոլոր աշխատողները, ուսանողներ: Տնօրեն Տիգրան Պետրոսյանցը շնորհավորեց մասնակիցներին օրվա առթիվ: Մասնավորապես նշեց. ,,Գրադարանի աշխատակիցները հիշում են, որ իրենց երիտասարդության տարիներին լավագույն նվերներից մեկը գիրքն էր: Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը մոռացության է տրվել: Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ մեր երկրում ցանկանում են վերականգնել այդ լավ ու օգտակար ավանդույթը: Նպաստենք դրան մեր հնարավորություններով,,: Նա գրադարանին իվիրեց վերջին երկու տարում հրատարակված 11 գիրք: Գրադարանին գիրք նվիրեց նաև մատենագիտության բաժնի վարիչ Անուշ Բաբայանը:   
 
     13.00: Բանասիրական ֆակուլտետի սպասասրահում տեղի ունեցավ գիրք նվիրելու արարողություն: Մասնակցում էին համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը, ամբիոնի վարիչներ Լալիկ Խաչատրյանը, Ռուզաննա Թադևոսյանը, ,,Սփյուռք,, կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, գրադարանի աշխատակիցներ, ուսանողներ: Օրվա հյուրը Հայաստանի գրողների միության ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանն էր: Նա ողջունեց ներկաներին և համալսարանի գրադարանին նվիրեց հայ գրողների վերջին տարիներին հրատարակած 56 գիրք: 
 
Мои статьи | Просмотров: 1571 | Добавил: Mankavarj | Дата: 22.02.2010 | Комментарии (1)

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ
 
11-13 հունվարի
 
   Գրադարանի սպասասրահում կազմակերպվել է գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստի և գծագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կամսար Կարապետյանի ծաղրանկարների ցուցահանդեսը /շուրջ 20 ծաղրանկար/: 
 
13 հունվարի -18 փետրվարի
 
   Գրադարանի սպասասրահում կազմակերպվել է գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, գիտության թեկնածու, դոցենտ Արթուր Մարտիրոսյանի 2009 թ-ին ստեղծված բնանկարների ցուցահանդեսը /13 կտավ/:
18 փետրվարի
 
   Գրադարանի սպասասրահում կազմակերպվել է ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի տարբեր կուրսերի 7 ուսանողների մեկական աշխատանքների ցուցահանդես:  
 
 
Мои статьи | Просмотров: 1632 | Добавил: Mankavarj | Дата: 22.02.2010 | Комментарии (1)

 
ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ
 
Հունվար
 
- Արձակագիր Հովհաննես Ղուկասյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն:
 
- Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի  ծննդյան 90-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն:
 
- Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն:
 
- Կուսակցական, պետական, կրթական գործիչ, պատմաբան, գիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ ամբիոնի վարիչ Զավեն Տիգրանի Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն:
 
- Պատմական գիտությունների դոկտոր Մանվել Զուլալյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն:
 
- Կրթական, հասարակական գործիչ, գիտության դոկտոր, պրոֆեսոր Բելլա Մարկի Եսաջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն: 
 
Փետրվարին
 
10.02. - Արձակագիր, կինոսցենարիստ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր /1990-1995 թթ-ին/, ՀՀ գրողների միության նախագահ /1996-2001 թթ-ին/, ԽՍՀՄ, ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Հրանտ Իգնատի Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն:
 
10.02. - Տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, գիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Գևորգի Աջամօղլյանի  50-ամյակին նվիրված գրքերի ցուցադրություն:  
 
Мои статьи | Просмотров: 1511 | Добавил: Mankavarj | Дата: 11.02.2010 | Комментарии (1)

Փնտրել
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz