Երեքշաբթի, 18.09.2018, 23:04
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 12717
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » Архив материалов
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԵՏ

16.12.2010 թ.

     Մանկավարժական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ Ռազմիկ Դավոյանի հանդիպումը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծի ծննդյան 70-ամյակին: Համալսարանում սիրով ու հպարտությամբ են հիշում բոլոր այն բացառիկ անհատականություններին, որոնց կյանքի ուսումնառության շրջանը կապված է այս բարձրագույն հաստատության հետ:
     Հանդիպումը բացեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Գիտական խորհրդի որոշմամբ նա բանաստեղծին պարգևատրեց ,,Խաչատուր Աբովյան,, մեդալով:
     Բանաստեղծն իր ելույթում հիշեց ուսանողական տարիները` իր կյանքի լավագույն շրջանը, երբ գիտելիք ստանալուց բացի նաև կյանքի դպրոց էին անցնում:
     Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարտին Գիլավյանը ներկայացրեց Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական դիմանկարը: ... Читать дальше »
Просмотров: 1051 | Добавил: Mankavarj | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

,,ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐՈՏՆ Է ԿՅԱՆՔԻՆ,,

/գիտաժողով ՀՊՄՀ-ում/


13.12.2010 թ.

     Մաթևոսյանական տարվա շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի, հայ գրականության ամբիոնի և ,,Սփյուռք,, գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի ,,Սփյուռք,, գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց համալսարանի շրջանավարտ Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, իսկ բանասիրական ֆակուլտետում մեկ լսարան կոչվեց Հրանտ Մաթևոսյանի անունով: Արարողությանը մասնակցում էին համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, ,,Նորք,, ամսագրի խմբագիր Ֆելիքս Մելոյանը, Հրանտ Մաթևոսյանի կինը` տիկին Վերժինեն, հարազատներ, դասախոսներ, ուսանողներ և հյուրեր:
     ,,Հայրենի հողը Մաթևոսյանը դիտարկում էր որպես սերունդների շարունակականության գաղափար, և նրա փիլիսոփա ... Читать дальше »
Просмотров: 1075 | Добавил: Mankavarj | Дата: 14.12.2010 | Комментарии (0)

ԿԱՅՔԷՋԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

09.12.2010 թ.

         2010 թ. դեկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովեանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի սրահում տեղի ունեցաւ www.spyurk-center.am կայքէջի շնորհանդէսը, որին մասնակցում էին Համալսարանի ղեկավարութիւնը, ամբիոնների վարիչներ, դեկաններ, մամուլի ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանի Սփիւռքի ամբիոնի վարիչ պրօֆ. Եուրի Աւետիսեանը, «Քավենդիշ» հայ-անգլիական համալսարանի ռեկտոր Հոսեին Թաջբաշխը, հիւրեր Սփիւռքից` բանաստեղծ, թատերագիր, «Նոր սերունդի ձայն» թերթի խմբագիր Մանուէլ Ադամեան (Լոնդոն), «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ի խմբագիր Անդրանիկ Դաքէսեան (Պէյրութ), սփիւռքահայ ուսուցիչ, ԵՊՀ ասպիրանտ Անահիտ Եահիա (Իրան):
     Բացման խօսք ... Читать дальше »

Просмотров: 1175 | Добавил: Mankavarj | Дата: 13.12.2010 | Комментарии (0)

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՊՄՀ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

08.12.2010 թ.

     ՀՊՄՀ գիտական գրադարանի ցուցասրահի ,,Գրքի թանգարանի,, հոբելյանական վահանակում կազմակերպվել է ՀՊՄՀ հիմնադիր Գուրգեն Էդիլյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդես:
     Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին Իջևան քաղաքում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը /1896/, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը /1903/, 1904-1909 թվականներին սովորել է Ենայի, Լայպցիգի, Բեռնի համալսարաններում: 1909 թվականին պաշտպանել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի ատենախոսություն: Պաշտոնավարել է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում: 1920 թվականին հրավիրվել է Երևանի պետական համալսարան: 1921 թվականին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան` դնելով ապագա մանկավարժական համալսարանի հիմնաքարը:
     Հետագայում ևս դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում:
    ... Читать дальше »
Просмотров: 1645 | Добавил: Mankavarj | Дата: 11.12.2010 | Комментарии (0)

ԱՌԱՋԻՆՆԵՐԸ

06.12.2010 թ.

     ՀՊՄՀ գիտական գրադարանը առաջին անգամ իր ավելի քան 17 հազար ընթերցողների թվից ընտրել է 2010 թվականի լավագույններին: Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվել է ամենաբարձր ընթերցողական ցուցանիշ ունեցող մեկական ուսանող: Բացառություն է արվել հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի համար: Այս ֆակուլտետից ընտրվել է երկու ուսանող: Երկրորդը զինվորական հոգեբանության բաժնից է:
     Լավագույն ընթերցողներից յուրաքանչյուր հունվար-նոյեմբեր ամիսներին գրադարանից վերցրել է հարյուրից ավելի գիրք:
    
     Ահա լավագույնները`

1. Մարինե Հարությունյան` հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ,
2. Ալբերտ Աբրահամյան` հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետ,
3. Հասմիկ Գալստյան` կենսաբանու ... Читать дальше »
Просмотров: 1167 | Добавил: Mankavarj | Дата: 07.12.2010 | Комментарии (0)

,,ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ,,

03.12.2010 թ.

     ՀՊՄՀ թատրոն ստուդիան ներկայացրեց Ֆրիդրիխ Դյուրենմատի ,,Ֆիզիկոսները,, պիեսը: Ներկայացումը բեմադրել էր Հերբերտ Գալստյանը: Նկարչական ձևավորման հեղինակը Նարեկ Մարտիրոսյանն էր, երաժշտական ձևավորման հեղինակը` Կարո Սանակյանը:
     Դերերում հանդես եկան Նարեկ Մարտիրոսյանը /Մեբիուս/, Արամազդ Սահակյանը /Նյուտոն/, Արսեն Մարգարյանը /ֆրոյլեն Ֆոն Ցանդ/, Կարեն Սանամյանը /Ռիխարդ Ֆոս/, Հայարփի Մարգարյանը /բուժքույր Մոնիկա/, Լիանա Մելքոնյանը /բուժքույր Դորոտեյա/, Լուիզա Բադոյանը /բուժքույր Իրեն/, Գոռ Գալստյանը /միսիոներ Ռոզե/, Երանուհի Շահխաթունին /Լինա Ռոզե/, Ռոբերտ Պողոսյանը /փոքրիկ/, Սյուզաննա Դավթյանը /ավագ բուժքույր/, Հայկ Հովհաննիսյանը /ավագ սանիտար/, Անդրանիկ Գրիգորյանը /սանիտար Մակարտուր/, ... Читать дальше »
Просмотров: 1006 | Добавил: Mankavarj | Дата: 07.12.2010 | Комментарии (0)

ՀԻՇԱՐԺԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ

26.11.2010 թ.

    ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում հիշարժան ելույթներով հանդես եկան ՀՊՄՀ երաժշտական խմբերը և մենակատարները:
     Համերգն սկսվեց բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Հերմինե Պետրոսյանի ասմունքով:
   ՀՊՄՀ երգչախումբը Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ կատարեց երկու երգ, ջութակահարների անսամբլը Յուրի Ավետիսյանի ղեկավարությամբ` երեք ստեղծագործություն: Մեծ ոգևորությամբ հանդես եկավ վոկալ-գործիքային անսամբլը Հայկ Գրիգորյանի ղեկավարությամբ /խմբավար Վալերի Գասպարյան/:
     Համերգի մասնակիցներին մեծ հաճույք պարգևեցին մենակատարներ Մարիաննա Ավետիսյանը, Շաքե Թադևոսյանը, Արմինե Օջախյանը, Հենրիկ Սիմոնյանը:
     Համերգը վարեց Լուսինե Փիրոյանը:
Սեփական լրատվություն ... Читать дальше »
Просмотров: 1075 | Добавил: Mankavarj | Дата: 30.11.2010 | Комментарии (1)

ԱՌԱՋԻՆՆԵՐԸ

23.11.2010 թ.

     ՀՊՄՀ գիտական խորհրդի նոյեմբերի 19-ի որոշմամբ պատվո պրոֆեսորի կոչումներ շնորհվեցին ՀՊՄՀ նախկին ռեկտորներ, ՀՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Էդվարդ Ղազարյանին, Գևորգ Բաղդասարյանին, Միսակ Դավթյանին, պատվո դոկտորի կոչում` ամերիկահայ փաստաբան  դոկտոր Արսեն Դանիելյանին:
     Նոյեմբերի 23-ին ՀՊՄՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ պատվո դիպլոմների հանձնման արարողություն:
     Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլաննա Հովակիմյանը ներկայացրեց ակադեմիկոս Միսակ Դավթյանի, ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետի դեկան Գարիկ Եղիազարյանը` ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Լևոն Արաբաջյանը` ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի, պատմության և իրավագիտության ֆակուլտետ ... Читать дальше »
Просмотров: 972 | Добавил: Mankavarj | Дата: 24.11.2010 | Комментарии (0)

ԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

19.11.2010 թ.

     ՀՊՄՀ գիտխորհուրդը միաձայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջիկա ընտրությունների համար առաջադրեց թեկնածուներ:
     Առաջադրվեցին ՀՊՄՀ նախկին ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը, ամբիոնի վարիչներ, դոկտոր-պրոֆեսորներ` Աելիտա Դոլուխանյանը, Լալիկ Խաչատրյանը, ՀՊՄՀ շրջանավարտ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:
     Որոշում ընդունվեց Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամի ընտրություններում սատարել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին:
Просмотров: 1131 | Добавил: Mankavarj | Дата: 23.11.2010 | Комментарии (0)

,,ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ,, ՄԵԴԱԼ
ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԻՆ
19.11.2010 թ.

     ՀՊՄՀ գիտխորհրդի դահլճում ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի ագրարային համալսարանի 10-ամյակի կապակցությամբ, համալսարանի ռեկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Յուրի Սուվարյանին հանձնեց ՀՊՄՀ ,,Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան,, մեդալը: Նա շնորհավորական խոսք ասաց Յուրի Սուվարյանին:
     Ընդունելով պարգևը, Յուրի Սուվարյանը նշեց, որ այն պարտավորեցնող է: Նա նաև խոսեց նոյեմբերի 15-ին երկու համալսարանների միջև կնքված Հուշագրի մասին, որով մանկավարժական և ագրարային համալսարանները պարտավորվում են համատեղ ծրագրեր իրականացնել և  մասնավորապես համատեղ մենեջմենտի բնագավառի մասնագետներ պատրաստել:
Просмотров: 1103 | Добавил: Mankavarj | Дата: 23.11.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 82 83 84 85 86 87 »
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz