Երեքշաբթի, 16.04.2024, 18:00
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 14 » Ա Ր Խ Ի Վ http://www.azg.am/AM/2010100626
14:45
Ա Ր Խ Ի Վ http://www.azg.am/AM/2010100626
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՐԴՎԵՑԻՆ ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) առաջին կուրսեցիների երդման ավանդական արարողությունը տեղի ունեցավ երեկ Խ. Աբովյանի տուն թանգարանում: Ականավոր գրողի տուն-թանգարանում մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությունը շուրջ 40 տարվա պատմություն ունի: Երեկ հանդիսավոր արարողության ժամանակ երդվեցին առաջին կուրս ընդունված ապագա մանկավարժները: Նրանց շնորհավորեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը , որը ուսանողներին փոխանցեց նաեւ Վեհափառ հայրապետի օրհնությունը: «Մեր փափագն է, որ հավատարիմ մնաք ձեր երդմանն ու արժանի լինեք ձեր փափագին: Կրկին ընդունեք Վեհափառ հայրապետի շնորհավորանքները», ասաց Անուշավան սրբազանը: Ապագա մանկավարժներին շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց նաեւ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը : «Մեծ ուրախության օր է այսօր: Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող համալսարանական ընտանիքն ավելացել է 1440 անդամներով: Լինենք հպարտ եւ պատասխանատու այն մեծ գործերի համար, որոնք սպասում են մեզ, քանզի մեր համատեղ աշխատանքի հաջողությամբ է պայմանավորված վաղվա ազգային դպրոցի հաջողությունը», ասաց Ռուբեն Միրզախանյանը: Ռեկտորի փոխանցմամբ` Մանկավարժական համալսարանը վերջին տարիներին մեծ հաջողությունների է հասել: ՀՊՄՀ-ն ուսանողների թվաքանակով այսօր երկրորդն է Հայաստանում: «Մանկավարժական համալսարանն ունի ավելի քան 15 հազար ուսանող, ինչը արդյունքն է այն հետեւողական ու որոշակի աշխատանքի, որն իրականացրել է համալսարանի դասախոսական կազմը` գլխավորությամբ մեծարգո պրոֆեսոր Արտյուշա Ղուկասյանի: Ցանկանանք նրան առողջություն եւ այսօր` այս հանդիսավոր օրը հավաստիացնենք, որ ամեն դրականն ունենալու է իր հետագա զարգացումը», ասաց Ռուբեն Միրզախանյանը:

Առաջին կուրսեցիների համար ՀՊՄՀ-ի ավելի բարձր կուրսերի ուսանողները համերգային ծրագիր էին պատրաստել: Առաջին կուրսեցիներին շնորհավորելու էր եկել նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը , որը հանդես եկավ երաժշտական փոքրիկ կատարումով:

Առաջին կուրսեցիներից շատերն առաջին անգամ էին Խ. Աբովյանի տուն-թանգարանում եւ մեծ ոգեւորությամբ նրանք շրջեցին սրահներում: Օտար լեզուների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Խաչատրյանը , ճիշտ է, մի ամիս է ինչ սովորում է ՀՊՄՀ-ում, բայց շտապում է հայտնել իր գուհունակությունը. «Վստահ եմ` մեր դասախոսների շնորհիվ անպայման լավ մանկավարժ կդառնամ»: Մերի Հակոբյանն էլ սովորում է կուլտուրայի ֆակուլտետում, հեռուստառեժիսուրայի բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է: «Շատ եմ սիրում իմ ընտրած մասնագիտությունը, որը թույլ է տալիս հասնել անգամ հոլիվուդյան աստիճանի: Քիչ տեղերում կարող ենք հեռուստառեժիսուրա սովորել, եւ կուլտուրայի ֆակուլտետն այդ քիչ տեղերից մեկն է», ասաց Մերին:

Երեկ առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաեւ ԱԺ պատգամավոր, մանկավարժական համալսարանի շրջանավարտ Էդուարդ Շարմազանովը . «Այսօր շատ կարեւոր օր է ոչ միայն համալսարանի, այլեւ մեր հանրապետության համար, քանի որ 1000-ից ավելի աշակերտներ դարձան ապագա մանկավարժներ: Նրանք ընտրեցին մի մասնագիտություն, որը մասնագիտությունների հիմքն է»:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մեր հանրապետության ամենահին կրթօջախներից է: Հիմնադրվել է 1922 թվականին, 2012-ին համալսարանը կնշի իր 90-ամյակը: Համալսարանի գերխնդիրը հանրակրթական դպրոցների համար բարձրորակ ուսուցիչներ պատրաստելն է:

Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը նշեց, որ տուն-թանգարանում մանկավարժական համալսարանի ուսանողների երդման արարողությունն արդեն ավանդական է դարձել, այդ ավանդույթը փոխանցվել է նաեւ դպրոցներին: «Բազմաթիվ դպրոցների այբբենարաններն այստեղ են բաժանվում», նշեց Հ. Զատիկյանը: Վերջինս նաեւ դասախոսում է ՀՊՄՀ-ում, նրա փոխանցմամբ` Խ. Աբովյանի տուն-թանգարանն ու Մանկավարժական համալսարանը ջերմ հարաբերությունների մեջ են: «Մանկավարժական համալսարանը ֆինանսապես օժանդակում է մեզ», հավելեց Հովհաննես Զատիկյանը:

Просмотров: 1260 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/92
Всего комментариев: 1
1 Lgswgs  
0
lipitor 40mg sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg over the counter</a> atorvastatin 80mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz