0
ՊԵՏՐՈՍՅԱՆՑ ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ /ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ//ծն. 26.03.1951 թ., Ապարան, Վարդենիս/: Հասարակական, քաղաքական գործիչ: Մատենագետ, պատմաբան, լրագրող, մշակութաբան: ՀՀ բանակի փոխգնդապետ /2000/, Երևանի ,,ԵՐԱ,, բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր /2006/, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս /2006/, Հայաստանի լրագրողների միության անդամ /1982/, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս /2003/ և Կոտայքի տարածաշրջանի Նոր Գեղի 2006/ համայնքների պատվավոր քաղաքացի: 1968 թ-ին արծաթե մեդալով ավարտել է Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը, 1982 թ.` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ մշակույթի ֆակուլտետը, 2000 թ.` նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 1973-1983 թթ-ին եղել է Ապարանի շրջանային ,,Ծաղկունք,, թերթի գրական աշխատող, ապա` պատասխանատու քարտուղար, 1983-1985 թթ-ին` Ապարանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 1985-1987 թթ-ին` Ապարանի շրջգործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ, 1987-1990 թթ-ին` Հայկական հուշարձանների պահպանության ընկերության գիտքարտուղար, միաժամանակ` 1989-1991 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, 1990-1995 թթ-ին` ,,Անբերդ,, ֆոնդի տնօրեն: 1995-2002 թթ-ին ծառայել է ՀՀ բանակում. եղել է մարտական վաշտի հրամանատար, գնդի, բրիգադի, զորամիավորման հրամանատարի տեղակալ, ՀՀ ՊՆ վարչության բաժանմունքի, բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փոխնախարարի աշխատակազմի ղեկավար: 2002-2009 թթ-ին եղել է ,,Նիգ-Ապարան,, հայրենակցական կազմակերպության փոխնախագահ-գործադիր տնօրեն: Հրատարակել է 100-ից ավելի գիտական հոդված, 29 գիրք ու գրքույկ, 1000-ից ավելի այլ հոդվածներ: Պարգևատրվել է ՀՀ ,,Մարտական ծառայության,, /1996/, ԼՂՀ ,,Արիության համար,, /2000/ և այլ 10 մեդալներով:
|