ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄՈՒՇԵՂ /կենսագրական տեղեկություններ չկան/: 1922 թ-ին նշանակվել է նորաստեղծ գրադարանի առաջին գրադարանապետ: Նրա ջանքերով Սբ.Էջմիածնի Մատենադարանից բերվել է 1000 օրինակ հայագիտական և պատմագիտական գրականություն: Նա գործուղվել է Մոսկվա, հանդիպել Ն.Կ.Կրուպսկայային և խնդրել գրադարանին պարբերաբար տպագիր արտադրանքի իրավունք վերապահել: 1937-1939 թթ-ին գրադարանը մտցվել է գրադարանների այն ցուցակի մեջ, որոնք ստանում էին անվճար և վճարովի պարտադիր օրինակներ Մոսկվայի և Երևանի գրապալատների միջոցով: Հավանաբար պաշտոնավարել է մինչև 1939 թ-ը: