0
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԿՆՅԱԶԻ /ծն. 10.09.1938 թ., Գյումրի - 30.09.2009 թ., Երևան/: Հայաստանի լրագրողների միության անդամ, Հայաստանի երգիծաբանների միավորման անդամ: 1955 թ. ավարտել է Գյումրիի թիվ 5 միջնակարգ դպրոցը, 1966 թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1984 թ.` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ասպիրանտուրան: 1963-1982 թթ-ին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի Սպանդարյանի կուսշրջկոմի գաղափարական բաժնի հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, 1982-1991 թթ-ն` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ,,Մանկավարժ,, շաբաթաթերթի խմբագիր, 1995-2009 թթ-ին` նույն համալսարանի գիտական գրադարանի տնօրեն: ,,Հայ զինվոր,, թերթում հրատարակել է ,,Նամակներ հայ զինվորին,,, ,,Ռազմական մանկավարժություն,, հոդվածաշարերը /1995/: Կազմել է ,,Ռազմական մանկավարժություն,, դասընթացի ծրագիր և թեմատիկ պլան ու համալսարանում դասավանդել: Համատեղությամբ 1980-1990 թթ-ին դասախոսել է հայկոմկուսին առընթեր մարքսիզմ-լենինիզմի, ավելի ուշ` ,,Հրաչյա Աճառյան,,, ,,Հյուսիսային,,, ,,Մոնթե Մելքոնյան,, համալսարաններում: Հրատարակել է 50 գիտական հոդված, խմբագրել է մի շարք գրքեր, մի քանի երգիծական ժողովածուների համահեղինակ է: Պարգևատրվել է խորհրդային ,,Քաջարի աշխատանքի համար,, /1970/, ԴՕՍԱԱՖ-ի ,,Պատվո նշան,, /1977/ մեդալներով, ՀՊՄՀ-ի հուշամեդալով /2002/:
|