0
ԱԲԵԼՅԱՆ ԱԴՐԻՆԵ ՌՈՒԲԵՆԻ /ծն. 14.10.1914 թ., Ուկրաինա, Խարկով - 09.02.1997 թ., Երևան/: ՀԽՍՀ վաստակավոր գրադարանավար /30.01.1965/: 1931 թ. ավարտել է Դոնի Ռոստովի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1939 թ.` Երևանի մանկավարժական ինստիտուտը, 1946 թ.` Մոսկվայի Կ.Լիբկնեխտի անվան մանկավարժական ինստիտուտը: 1931-1932 թթ-ին եղել է Սոչիի շրջանի Երմոլովկա գյուղի դպրոցի վարիչ, 1932-1934 թթ-ին` Հյուիսային Կովկասի կուսակցական երկրկոմի ,,Գրո,, թերթի նամակների բաժնի վարիչ: 1946-1952 թթ-ին աշխատել է ՀԽՍՀ ներքին գործերի նախարարության համակարգում /ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում/: 1961 թ-ի հոկտեմբերին աշխատանքի է անցել Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանում: 1952-1953 թթ-ին եղել է գրադարանավար, 1953-1961 թթ-ին` ավագ գրադարանավար: 1961 թ-ի մայիսի 18-ից մինչև 1995 թ-ի հունիսի 26-ը եղել է ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, 1995-1997 թթ-ին` գրադարանի ավագ մեթոդիստ: Պարգևատրվել է խորհրդային ,,Կովկասի պաշտպանության համար,,, ,,1941-1945 թթ-ին Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար,,, ,,Լենին-100,, մեդալներով: Արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի /1972/:
|