0
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ԵՂԻՇԵԻ /ծն. 01.05.1911 թ., Էջմիածին - 09.02.1992 թ., Երևան/: Պետական, կուսակցական, կրթական գործիչ: Պատմական գիտությունների թեկնածու /1948/: 1930 թ-ին ավարտել է Էջմիածնի միջնակարգ դպրոցը, 1940 թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1933-1935 թթ-ին ծառայել է կարմիր բանակում: 1930-1948 թթ-ին կոմերիտական - կուսակցական աշխատանք է կատարել: 1948-1951 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության պատասխանատու քարտուղար, 1951-1964 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1964-1990 թթ-ին` ՀԽՍՀ կառավարությանն առընթեր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ: 1943 թ-ից սկսած դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում: Հրատարակել է ,,Սովետական Հայաստանը և Սփյուռքը,, /1980/, ,,Հայրենիքի պարգևները սփյուռքահայ գործիչներին,, /1984/, ,,Սփյուռքահայ նոր դափնեկիրները,, /1985/, ,,Ալեք Մանուկյան,, /1994/ գրքերը: Պարգևատրվել է խորհրդային Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով:
|