0
ՈՒԴՈՒՄՅԱՆ ԿԱՄՈ ԲԱԲԻԻ /ծն. 25.12.1927 թ., Տավուշի մարզ, Բերդ/: Պետական, դիվանագիտական, կրթական գործիչ: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 6-8-րդ գումարումների պատգամավոր: Պատմական գիտությունների դոկտոր /1975/: 1945 թ. ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը, 1949 թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1951 թ.`ԽՄԿԿ կկ-ին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան: 1952-1957 թթ-ին եղել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1957-1959 թթ-ին` ՀԽՍՀ ԳԱ-ին կից կոորդինացիոն խորհրդի գիտքարտուղար, 1959-1962 թթ-ին` ՀԿԿ Տավուշի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1962-1964 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոռեկտոր,1964-1967 թթ-ին` ռեկտոր, 1967-1972 թթ-ին` ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1972-1975 թթ-ին` արտաքին գործերի նախարար, 1975-1979 թթ-ին` ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Նեպալի Թագավորությունում, 1979-1984 թթ-ին` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: 1984 թ-ին նշանակվել է Մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ /Մոսկվա/: Հրատարակել է ,,Բարեկամության մեծ ուժը,, , ,,Սովետական Հայաստանի . տարին,, , ,,Գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման հարցի շուրջը,, , ,,Մեր կյանքի արշալույսին,, գրքերը: Պարգևատրվել է խորհրդային Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով:
|