0
ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՍԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ /ծն. 1904 թ., Վանի նահանգ, Արճեշ գավառ, գ. Բլուրմակ - 1971 թ., Երևան/: Կուսակցական, կրթական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու /1949/, դոցենտ: 1915 թ-ին նրա ընտանիքը ևս սրի է քաշվել, ինքը գաղթել և հաստատվել է Կոտայքի Ջրվեժ գյուղում: Տարրական կրթություն ստացել է 1915-1917 թթ-ին: 1926 թ. ավարտել է Երևանի կուսակցական առաջին աստիճանի դպրոցը, 1929 թ.` երկրորդ աստիճանի դպրոցը, 1933 թ.` Գյումրիի պլանային տնտեսության ինստիտուտը, 1937 թ.` Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան պրոպագանդիստական կուսակցական բարձրագույն դպրոցը: 1925-1939 թթ-ին աշխատել է կուսակցական մարմիններում: 1939-1941 թթ-ին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ, 19411944 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր,1944-1949 թթ-ին` նույն համալսարանի ամբիոնի վարիչ: Հետագա տարիներին աշխատել է գյուղինստիտուտում, ՀՄՊՀ-ում, ԵՊՀ-ում, եղել է ամբիոնի վարիչ, ապա` ամբիոնի դոցենտ: Հրատարակել է ,,Բագրատ Ղարիբջանյան,, /1954/, ,,Սուրեն Սպանդարյան,, /1957/ և այլ աշխատություններ:
|