0
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏԻՉԻ /ծն. 1907 թ., Ախուրյանի շրջան, գ.Ազատան - 1972 թ., Երևան/: Կրթական գործիչ: Դոցենտ /1940/: 1929-1931 թթ-ին ծառայել է կարմիր բանակում: 1934 թ-ին ավարտել է Անդրկովկասի բարձրագույն կոմունիստական համալսարանը, մեկ տարի եղել է Մոսկվայի Յա.Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանի ունկնդիր, 1939 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1936-1938 թթ-ին աշխատել է ՀԿԿ կենտկոմում. եղել է ՀԿԿ կենտկոմի կաբինետի վարիչ, դասախոս, կենտկոմի ուսումնական բաժնի վարիչ, պրոպագանդիստների դպրոցի տնօրեն, բաժնի վարիչի տեղակալ: 1938-1941 թթ-ին եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ դիրեկտոր, 1941-1950 թթ-ին` ՀԿԿ կենտկոմի պատասխանատու աշխատող, 1950-1970 թթ-ին` գյուղինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ: Հրատարակել է մենագրություններ:
|