0
ՂԱԶԱՐՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՇԵՂԻ /ծն.16.01.1942 թ., Երևան/: Ֆիզիկոս: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը /1965/, ֆ.մ.գ. դոկտոր /1982/, պրոֆեսոր /1983/, ակադեմիկոս /1996/, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ պատվո պրոֆեսոր (19.11.2010 թ.): 1975-1984 թթ-ին եղել է Երևանի ճարտարագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, 1987-1988 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1993-1999 թթ-ին` ԵՊՀ-ի անբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1999-2001 թթ-ին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002 թ-ից` ՀՀ ԳԱԱ ՖՄՏԳԲ-ի ակադեմիկոս-քարտուղար, 2000 թ-ից` ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: Գիտության և տեխնիկայի բնագավառում արժանացել է ՀԼԿԵՄ դափնեկրի կոչման: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով:
|