0
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՀԱԿ ՍԻՄՈՆԻ /ծն. 25.12.1892 թ., Սյունիքի մարզ, գ. Տեղ - 11.05.1943 թ., Երևան/: Կրթական գործիչ: Պրոֆեսոր /1933/: Տարրական կրթություն ստացել է հայրենի գյուղում: Ավարտել է Գորիսի միջնակարգ դպրոցը: 1928 թ-ին ավարտել է Մոսկվայի Ն.Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան: 1921 թ-ին աշխատել է Զանգեզուրի գավառային կոմիտեի նախագահ: 1928-1931 թթ-ին աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում, եղել է Գյումրիի և Ապարանի շրջանների լուսբաժնի վարիչ: 1931-1933 թթ-ին եղել է մանկավարժական ինստիտուտի /այդպես էր կոչվում ԵՊՀ-ն/ ռեկտոր, 1933-1936 թթ-ին` նույն ինստիտուտի պատմագրական ֆակուլտետի դեկան, 1936-1943 թթ-ին` Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի փոխտնօրեն և մանկավարժության ամբիոնի վարիչ:
|