0
ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՀԱՅՐԱՊԵՏԻ /ծն. 01.01.1894 թ., Դիլիջան - 14.12.1972 թ., Երևան/: Մանկավարժական գիտությունների դոկտոր /1948/, պրոֆեսոր /1937/, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ /1945/, ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ /1957/: 1917 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1926 թ-ին` Մոսկվայի Ն.Կ.Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիան: 1920-1922 թթ-ին եղել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա` նախագահ, 1926-1930 թթ-ին` մանկավարժական ֆակուլտետի դեկան, 1930-1931 թթ-ին` ԵՊՀ ռեկտոր, 1934-1937 թթ-ին` մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937-1941 թթ-ին` ուսուցիչների վերապատրաստման, 1941-1950 թթ-ին` դպրոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: 1926-1946 թթ-ին եղել է ԵՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ: Հրատարակել է ,,Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խաչատուր Աբովյանը,, /Ե., 1953/, ,,Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ,, /Ե., 1959/, ,,Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին,, /Ե., 1964/ և այլ աշխատություններ: Պարգևատրվել է խորհրդային Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով:
|