0
ՔՈՉԱՐՅԱՆ ՄՈՒՍԱՅԵԼ ՏԻԳՐԱՆԻ /ծն. 15.05.1920 թ., Վերին Ճամբարակ - 02.11.1996 թ., Երևան/: Պետական, կուսակցական, կրթական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 6-8-րդ գումարումների պատգամավոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր /1981/, պրոֆեսոր /1982/: 1937 թ-ին ավարտել է Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցը, 1944 թ-ին` ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1946 թ-ին` Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը, 1957 թ-ին` ԽՄԿԿ կենտկոմին կից ակադեմիայի հասարակական գիտությունների բաժինը: 1957 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:1941-1943 թթ-ին մասնակցել է խորհրդային Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել և զորացրվել է: 1944-1959 թթ-ին կատարել է կուսակցական աշխատանք: 1959-1970 թթ-ին եղել է ՀԿԿ Երևանի Սպանդարյանի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1970-1975 թթ-ին` Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, 1975-1996 թթ-ին` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները վերաբերում են 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների փիլիսոփայական հայացքներին: Եղել է մեկ տասնյակից ավելի թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների ղեկավար: Եղել է ԽՄԿԿ 22-րդ, ՀԿԿ 21-25-րդ համագումարների պատգամավոր: Պարգևատրվել է խորհրդային Հյրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի, Պատվո նշան շքանշաններով:
|