Ուրբաթ, 26.04.2024, 10:09
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » Архив материалов
ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱԼԵՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
 
28.09.2010 թ.
 
     Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Ալեք /Ալեքսան/ Կարապետյանը /1941-2006/ 1960-ական թվականների կեսերին աշխատել է ՀՊՄՀ գեղարվեստի նորաբաց ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի ասիստենտ: Այնուհետև աշխատել է նկարչական դպրոցների նկարչության դասատու, ապա` Երևանի մանկական էսթետիկայի կենտրոնի գեղարվեստի բաժնի վարիչ:
     Ժամանակի գույնի մեծագույն վարպետներից մեկն է եղել, անգամ համարվել է կոլորիտային նկարչաձևի ստեղծողը Հայաստանում: Թեև մասնակցել է խմբակային ցուցահանդեսների, սակայն կենդանության օրոք անհատական ցուցահանդես չի ունեցել: Եվ ՀՊՄՀ գիտական գրադարանում կազմակերպված ցուցադրությունը փաստորեն նրա հետմահու առաջին ցուցահանդեսն էր: Եվ այն ,,Ալեք Կարապետյան: Գնահատում,, խորհրդանշական անունն էր ստացել:
Просмотров: 1887 | Добавил: Mankavarj | Дата: 05.10.2010 | Комментарии (3)

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ
 
       ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԿԱՌԼԵՆԻ /ծն. 23.06.1959 թ., Երևան/ հասարակական, քաղաքական, գիտական, մշակութային գործիչ, պատմական գիտությունների դոկտոր /15.04.2009 թ./, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ /26.05.2009 թ./:
       1976 թ-ին ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը, 1981 թ-ին` գերազանցությամբ` Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
       1980-1984 թթ-ին եղել է Երևանի թիվ 17 տեխնիկական ուսումնարանի ուսումնա-արտադրական վարպետ և քաղաքատնտեսության դասախոս:
Просмотров: 1943 | Добавил: Mankavarj | Дата: 30.09.2010 | Комментарии (2)

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք
2010 թվականի սեպտեմբերի 21
 
     Յուրաքանչյուր ազգի բաղձալի երազանքը Անկախ պետականություն ունենալն է: Շուրջ տասնհինգ հազարամյակի գրավոր պատմություն ունեցող հայությունը բազում անգամներ ձեռք է բերել ու, հանգամանքների բերումով, կորցրել իր անկախ պետականությունը: Սակայն երբեք չի կորցրել Անկախության երազանքը: 1918 թվականի հերոսամարտերի արդյուքում վերընձյուղեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը ու 1988 թվականին սկսված Արցախյան շարժումով և ազերիների պարտադրած պատերազմում տարած փայլուն Հաղթանակով վերանվաճվեց մեր նոր` Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը: Հաղթանակի ու Պետականության կերտողները մենք ենք` Եռաբլուրված ու Հաղթանակած հայերս:
Просмотров: 1638 | Добавил: Mankavarj | Дата: 20.09.2010 | Комментарии (2)

ՀԱՆԴԻՊՈՒՄ
    Սեպտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին ՀՊՄՀ գիտխորհրդի դահլիճում դասախոսների և ուսանողների հետ հանդիպեց հայ ժողովրդի մեծ բարեկամ, հայագետ, թարգմանիչ, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Նրան ներկայացրեց ՀՊՄՀ պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը: Ալեքսանդր Բոժկո մարդուն, հայագետին նվիրված ջերմ խոսք ասաց բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը: Իր հայկական ,,կողմնորոշման,, մասին պատմեց օրվա հյուրը: Նա նաև պատասխանեց իրեն տրված հարցերին: Ի նշան հարգանքի` ՀՊՄՀ կողմից նրան հանձնվեց նվեր-գեղանկար: 
   Հանդիպումը շարունակվեց ՀՊՄՀ գիտական գրադարանում: Այստեղ հյուրը ծանոթացավ գրադարանի պահոցներում գտնվող ,,ուկրաինական,, գրքերի ցուցահանդեսին: Երեք տասնյակից ավել ... Читать дальше »
Просмотров: 2194 | Добавил: Mankavarj | Дата: 12.09.2010 | Комментарии (2)

ԴԱՐՊԱՍ - ՀՂՈՒՄՆԵՐ
 
ՀՀ Նախագահ   www.president.am  
ՀՀ Ազգային ժողով   http://www.parliament.am/ 
ՀՀ կառավարություն   http://www.gov.am/am/
ՀՀ սահմանադրական դատարան  http://www.concourt.am/
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին   http://www.armenianchurch.org/index.jsp
 
Արցախի Հանրապետության Նախագահ   http://www.president.nkr.am/am/home/
 
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ< ... Читать дальше »
Просмотров: 2120 | Добавил: Mankavarj | Дата: 04.09.2010 | Комментарии (2)

ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
 
   Գրադարանի սպասասրահի Գրքի թանգարանի ,,Հոբելյանական,, ցուցավահանակում հունիսի 2-ին  բացվել է ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված ցուցադրություն: Այստեղ ներկայացվել են Արցախի 1500-ամյա, ՀԽՍՀ, ՀՀ Սահմանադրությունները: Ներկայացված են ՀՀ Սահմանադրական դատարանի հրատարակած նյութերը:
Սեփական լրատվություն
Просмотров: 2001 | Добавил: Mankavarj | Дата: 03.07.2010 | Комментарии (2)

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ  ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
 
   Հունիսի 25-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հյուրն էին Գեղարքունիքի մարզի հայոց լեզվի և գրականության մոտ երեք տասնյակ ուսուցիչներ: Նրանք ՀՊՄՀ ,,Սփյուռք,, կենտրոնում արևմտահայերենի վերապատրաստման դասընթացների մասնակիցներ էին: Խումբը ղեկավարում էր ,,Սփյուռք,, կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը: Գրադարանի սպասասրահում գործող Գրքի թանգարանի, ՀՊՄՀ պատմության, գրադարանի երեկվա, այսօրվա, ապագայի մասին մեկժամյա դասախոսություն ներկայացրեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ուսուցիչները, Սուրեն Դանիելյանը դասախոսության ավարտին հայտնեցին գոհունակություն, ստացան Տիգրան Հայազնի ,,Խենթերը,,, ,,Ապարանի հերոսամարտը,, գրքերը:
 
Սեփական լրատվություն
Просмотров: 1762 | Добавил: Mankavarj | Дата: 29.06.2010 | Комментарии (0)

     Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
     Ապրիլի 27-ին, ժամը 19.00-ին, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Աղավնաձորի հանգստյան տան կոնֆերանս-սրահում տեղի է ունեցել ՀՊՄՀ շրջանավարտ, ՀՊՄՀ երկարամյա ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի ծննդյան  100-ամյակին նվիրված հուշ-երեկո: Մասնակցել են համալսարանի ղեկավարները, անվանի հոգեբաններ, ակադեմիկոսի աշակերտներ: Ցուցադրվել են ակադեմիկոսի հրատարակած գրքերը, ՀՊՄՀ գրադարանի պատրաստած պլակատը, ակադեմիկոսին վերաբերող լուսանկարներ: Միջոցառման կազմակերպիչը հոգեբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կարապետյանն էր: ... Читать дальше »
Просмотров: 2298 | Добавил: Mankavarj | Дата: 08.04.2010 | Комментарии (2)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
     
     2010 թ-ի ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի սպասասրահում կկայանա նոր  ցուցավահանակների, թանգարանային ցուցադրության ներկայացումը, գեղանկարչական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող  Հայկ Գագիկի Սարգսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը, ,,Հիշարժան տարեթվեր,, տեղեկատուի շնորհանդեսը, ,,Ավարտել են Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ,,-ն կենսագրական հանրագիտարանի ծրագրի ներկայացումը:
 
ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ&nbs ... Читать дальше »
Просмотров: 2066 | Добавил: Mankavarj | Дата: 16.03.2010 | Комментарии (2)

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մարտի 5-ին, ժամը 12.15-ին գրադարանի սպասասրահում կկազմակերպվի ,,Շնորհավոր տոնդ, Հայուհի,, ցերեկույթը: Ծրագրում` շնորհավորանք կանանց և աղջիկներին, հայ բանաստեղծների ստեղծագործությունների ընթերցում...
Просмотров: 2982 | Добавил: Mankavarj | Дата: 02.03.2010 | Комментарии (2)

« 1 2 ... 92 93 94 95 »
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz