«Տեմպուս»-ը
ներկայացրեց բարեփոխումների ծրագիրը
20.01.2012
Հունվարի 20-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Հատուկ կրթության
ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հանդիպումը «Տեմպուս» ծրագրի
գրասենյակի ղեկավար Լանա Կարլովայի հետ:
«Տեմպուսը» Եվրոպական
Միության (ԵՄ) կրթական ծրագրերից է, որի նպատակն է կրթության ոլորտում
իրականացնել բարեփոխումներ գործընկեր երկրների միջհամալսարանական
համագործակցության միջոցով:
Просмотров:
1180
|
Добавил:
Mankavarj
|
Дата:
22.01.2012
|