Ուրբաթ, 29.03.2024, 11:41
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հունվար » 22 » «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 21-01-2012
16:19
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 21-01-2012


ՀԱՅ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ ԿՐԵՑ

«Հայ պատմագիտությունը ծանր կորուստ կրեց: 82-րդ տարում կյանքից հեռացավ հայ անվանի պատմաբան, հայագետ-արեւելագետ, ակադեմիկոս Մանվել Կարապետի Զուլալյանը : Մեծ է նրա ներդրումը Հայաստանի, ինչպես նաեւ համաշխարհային պատմության առանցքային շատ հիմնահարցերի ուսումնասիրության գործում:

Մանվել Զուլալյանի գիտական հետազոտությունների համակարգված ամբողջացումն էր «Արեւմտյան Հայաստանը 16-18-րդ դարերում» մենագրությունը (Երեւան, 1980): 1990 թ. Մ. Զուլալյանը հրատարակեց «Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դդ.)» հետազոտության առաջին գիրքը, որը նվիրված էր Հայաստանի քաղաքական պատմության հիմնահարցերի համակողմանի լուսաբանման համար օտար հեղինակների կարեւոր դիտարկումների ու հաղորդումների հետազոտմանը:

Ակադեմիկոս Մ. Զուլալյանը որպես հեղինակ իր ակտիվ մասնակցությունն է բերել ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծման աշխատանքներին:

Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ Մ. Զուլալյանը տասնամյակներ շարունակ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, եղել է ընդհանուր (համաշխարհային) պատմության ամբիոնի վարիչ, իրեն հատուկ եռանդով ուսանողներին հաղորդել հարուստ եւ բազմակողմանի գիտելիքներ: Մանվել Զուլալյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդների անդամ, նրա խստապահանջ ու հոգատար ղեկավարությամբ շատ ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ:

Հարազատ ժողովրդի պատմությանը նվիրյալ վաստակաշատ, լայն ընդգրկման տեր գիտնականի հիշատակը միշտ անմոռաց կմնա իր գործընկերների եւ բազմաթիվ աշակերտների մեջ, եւ իր հիմնարար աշխատություններով Մ. Զուլալյանը կշարունակի հավատարմորեն ծառայել երախտապարտ իր ժողովրդին»,- ասված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ ԳԱԱ եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարածած ցավակցական ուղերձում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Մանվել Զուլալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ինՙ ժամը 18-ին Սբ Հովհաննես եկեղեցում, իսկ հունվարի 23-ին ժամը 12-ից 14-ը ակադեմիկոսին հրաժեշտ կտան Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղից ժամը 14-ին նրա մարմինը կտեղափոխվի քաղաքային պանթեոն:

http://azg.am/AM/2012012120


Просмотров: 1213 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/39
Всего комментариев: 1
1 Njzhyt  
0
atorvastatin 10mg us <a href="https://lipiws.top/">buy cheap generic atorvastatin</a> lipitor 80mg cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz