Կիրակի, 29.06.2025, 15:33
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16527
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հունվար » 22 » ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՈՒՄ
23:12
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՈՒՄ
«Տեմպուս»
ներկայացրեց բարեփոխումների ծրագիրը


20.01.2012

Հունվարի 20-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Հատուկ կրթության ֆակուլտետի  դասախոսների և ուսանողների հանդիպումը «Տեմպուս» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կարլովայի հետ: 
«Տեմպուսը» Եվրոպական Միության (ԵՄ) կրթական ծրագրերից է, որի նպատակն է կրթության ոլորտում իրականացնել բարեփոխումներ գործընկեր երկրների միջհամալսարանական համագործակցության միջոցով: 
 
Լանա Կարլովան հանդիպման ընթացքում ներկայացրեց Տեմպուս IV ծրագրի  5-րդ մրցույթի նորույթները, մրցույթի մասնակցության չափանիշները, ուսումնական ծրագրերի և կառավարման համակարգի բարեփոխումները: Ծրագրի իրականացմանը նպաստում են  Տեմպուսի աջակցման կենտրոնները ԵՄ անդամ պետություններում և ազգային գրասենյակները գործընկեր երկրներում: Ուսումնական ծրագրերի բարեփոխումները, արդիականացումը, համալսարանի ընդգրկվելը միջազգային ծրագրերում, եվրոպական առաջատար համալսարանների հետ կապերի ամրապնդումը համարվում են «Տեմպուսի» գործունեության հիմնական ուղղությունները: Նրանց նախաձեռնությամբ կազմակերպվող այսօրինակ միջոցառումները հանրությանը տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն Տեմպուս IV-ի 5-րդ մրցույթի մասին և համախմբում հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին: Տեղեկացնենք նաև, որ բոլոր փաստաթղթերը հասանելի են Տեմպուսի վեբկայքերում` www.eacea.ec.europa.eu/tempus եւ www.tempus.am.:

http://armspu.am/news/n/513/ln/am

Просмотров: 1180 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/133
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունվար 2012  »
Երկ Երք Չրք Հնգ Ուբ Շբ Կր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2025 Хостинг от uCoz