Ապրիլի 24-ին Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական
կազմը, ուսանողները` շուրջ 4000 հոգի, «
Ո´չ թուրքական ժխտողականությանը»,
«
Ո´չ մշակութային եղեռնին»,
«
Ապրիլը նաև վերածննդի ամիս է»,«
Միջազգային հանրության վճռականությունը
բարոյական է» և նման բովանդակությամբ այլ պաստառներով երթով բարձրացան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց
ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: