0
ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԱՊՐԵՍԻ /ծն. 30.07.1958 թ., Արցախ, Ստեփանակերտ/: Մեխանիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր /1996/, պրոֆեսոր /1997/: 1975 թ-ին ավարտել է Մրտակերտի միջնակարգ դպրոցը, 1980 թ-ին` ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բախինը: 1980-1984 թթ-ին սովորել է ԽՍՀՄ ԳԱ /Մոսկվա/ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում: 1984 թ-ին պաշտպանել է թեկնածուական, 1996 թ-ին` դոկտորական ատենախոսություններ: 1984-1988 թթ-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1988-1994 թթ-ին` ԵՊՀ մեխանիկայի ֆակուլտետի դասախոս, 1994-2002 թթ-ին` ամբիոնի վարիչ: 2002 թ-ին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր: Ղեկավարել է թեկնածուական 6 ատենախոսություն: 2004 թ-ից մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է, 2006 թ-ից` Եվրոպական բուհերի ռեկտորների միջազգային խորհրդի անդամ: Հրատարակել է շուրջ 80 գիտական հոդված և ուսումնամեթոդական աշխատանք, ,,Լաբորատոր աշխատանքներ տեսական մեխանիկայից,, /հեղինակակից, Ե., 2001/, ,,Հայ դպրոցն ու մանկավարժական միտքը 20-րդ դարում,, /Ե., 2004/, ,,Մանկավարժական ԲՈՒՀ-ի կառավարման տեխնոլոգիան և զարգացման միտումները,, /Ե., 2005/ ձեռնարկները: Պարգևատրվել է ՀՀ ,,Անանիա Շիրակացի,, մեդալով /2007 թ./: Մասնակցել է միջազգային գիտաժողովների /Սանկտ Պետերբուրգ, Օքսվորդ, Հելսինկի/:
|