ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թարգմանիչ Ասատուր Սարյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին նվիրեց իր հեղինակած և իր թարգմանած մի շարք գրքեր:
Այդ շարքում են Վիլիամ Սարոյանի «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» գիրքը /Ե., 2009 թ., 320 էջ/, որի մեջ ընդգրկված են վեպ, պատմվածքներ, հատվածներ վեպերից: Թարգմանությունն անգլերենից ամբողջովին կատարել է Ասատուր Սարյանը: Այս գրքում ընդգրկված բոլոր նյութերը հայ ընթերցողին ներկայացվո
...
Читать дальше »