Արարատ Խաչատրյան
ԵՎ ազգս անմեռ իր ապագային Պիտի հավատա. դեռ ճամփա ունի, Քանզի ներկայի և իր գրկի մեջ Նվիրյալ հերոս զավակներ ունի: Հերոս զավակներ, որ ոտքի ելան Այն պահին, երբ հայը պատերազմ ուներ, Խաղաղ պատերազմ լեզվի լուծարման, Հոգու փնտրտուք` սպիտակ եղեռն: Ազգս հպարտ է` իր ժեռ պատմությունն ՈՒ լեզուն փրկող այն որդիներով, Ովքեր ցասումով ի կռիվ ելան` Կոչելով հային պատիվ ու կորով: ԵՎ Դուք նրանց մեջ էլի մի հերոս, Որ մարտի ելաք հոգով Ձեր անսանձ. Ազգս անմեռ է, քանի դեռ Դուք կաք, Եղեք միշտ տոկուն Պարոն Պետրոսյանց: Օրերս անտուն երազի նման անցնում են, գնում, Շուրջս դատարկ է, ի
...
Читать дальше »
Просмотров:
1114
|
Добавил:
Mankavarj
|
Дата:
23.03.2013
|
|
Շուշանիկ Նահապետյան
ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետ 3-րդ կուրս
Գնում եմ
Գնում եմ, ինձ չփնտրես, Գնում եմ անհայտ ուղղությամբ, Գնում եմ հեռու մի աշխարհ, Գնում եմ այնտեղ, ուր դու չկաս, Ուր չկան քո այրող աչքերը, Ու չկան քո գերող շուրթերը... Գնում եմ՝ առանց հետ նայելու՛ Գնում եմ այնտեղ, ուր սեր չկա, Ուր տխրություն և թախիծ չկա, Ուր չեն հետապնդի քո աչքերը ինձ... Գնում եմ ու քեզ թողնում եմ մենակ, Գնում եմ առանց վարանելու... Գուցե մի օր զղջամ, բայց հետ չեմ դառնա՝ Որ նորից չտանջվեմ, Որ ամեն երեկո չարտասվեմ, Որ երազներում քեզ չտեսնեմ, Որ դու չթագավորես իմ օրերին... Գնում եմ այնտեղ, ուր թագավորներ չկան, Ուր միայն ուրախությունն է թագավորում... Գնում եմ, իջիր գահիցդ և մոռացիր ինձ:
...
Читать дальше »
Просмотров:
974
|
Добавил:
Mankavarj
|
Дата:
23.03.2013
|
| |