Ուրբաթ, 19.04.2024, 23:50
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մարտ » 23 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
16:00
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Արարատ Խաչատրյան

ԵՎ ազգս անմեռ իր ապագային
Պիտի հավատա. դեռ ճամփա ունի,
Քանզի ներկայի և իր գրկի մեջ
Նվիրյալ հերոս զավակներ ունի:

Հերոս զավակներ, որ ոտքի ելան
Այն պահին, երբ հայը պատերազմ ուներ,
Խաղաղ պատերազմ լեզվի լուծարման,
Հոգու փնտրտուք` սպիտակ եղեռն:

Ազգս հպարտ է` իր ժեռ պատմությունն
ՈՒ լեզուն փրկող այն որդիներով,
Ովքեր ցասումով ի կռիվ ելան`
Կոչելով հային պատիվ ու կորով:

ԵՎ Դուք նրանց մեջ էլի մի հերոս,
Որ մարտի ելաք հոգով Ձեր անսանձ.
Ազգս անմեռ է, քանի դեռ Դուք կաք,
Եղեք միշտ տոկուն Պարոն Պետրոսյանց:




Օրերս անտուն երազի նման անցնում են, գնում,
Շուրջս դատարկ է, իսկ ժամերն արագ անցնում են, գնում,
Կյանքը հանդարտ է, իսկ գործերն իսկույն անցնում են, գնում,
Միտքս անդարդ է, հուշերս անթիվ անցնում են, գնում:

Մարդի´կ, սթափվե´ք, կյանքն էլ մեզանից անցնում է, գնում,
Ամոք սրտերում Աստծո անունը մեղմիկ աղոթե´ք,
Ծաղկած հեռուներն մեր աչքերի դեմ, մենք` քարին հանված
Սպասում ենք ու սպասումները անցնում են, գնում:

Անտրտունջ ու ջինջ մանկության վճիտ հույզերի դիմաց
Կա´ և հատուցում, կա´ և տառապանք, կա´ և արտասուք,
Կա´ դրոշմակիր մի հպարտություն` տիրոջից զրկված,
Իսկ անուններս կյանքի ցուցակից անցնում են, գնում:

Մանկան պես վճիտ, մանկան պես պարզ ու մանկան պես խելառ
ԵՎ օձի նման կեղծ ու թունավոր սիրո փոխարեն
Ճանապարհ մահվան ու կյանքի բովում այրվող մարդկանց պարս,
Իսկ տարիները` մեզանից հեռու, անցնում են, գնում:

Խիղճը կյանքն է հորդ, երազը` կյանքի ուղեկցող ճամփան,
Սերը հետևորդ, թե կյանքը իրեն ուր է լուռ տանում,
Կարոտը` սիրուց պոկված փշրանք` անտեր ու սնանկ,
Իսկ հույսերը մեր` մոլորված, մենակ, անցնում են, գնում:

Չկա էլ ձգտում, պատրանք ու ժպիտ, էլ ոչինչ չկա,
Կյանքը հորդում է, իսկ մենք անտերունչ զվակն ենք նրա,
Զավակն ենք, սակայն դեռ ոչ մի անգամ չենք հաճոյացել,
Կյանքն էլ հոգնել է, ու մի օր թաքուն կանցնի, կգնա:

Կյանքի հատուցում, ու երազալի շավիղներ մահվան,
Եթե մարդն ինքն է իր բախտն ընտրում, խոտոր չէ ճամփան,
Իսկ եթե բախտն է մարդուն ընտրում հավատով նրա,
Կյանքն էլ` վախեցած «անմեղ ու անհոգ» կեղծ ժպիտներից, կանցնի, կգնա:



« Կորնչիս, մա´րդ, զոր անունդ է մարդ»

Մա´րդ,
Որ ժամանակի ոգով ես լցված,
Զղջա´, որ դու էլ շատերի նման
Քո երգն ես երգել քո տարերքի մեջ,
ՈՒ չես նկատել քո դիմացինին:
Զղջա´, որ դու էլ առանց արցունքի
Արտասվել ես քո ընկերոջ համար,
Բայց ձեռք չես մեկնել նրան այն պահին, երբ պետք ես եղել:
Զղջա´, որ դու էլ քո ամբողջ կյանքում
Քարոզել ես միշտ արդարն ու բարին,
Բայց ինքդ ես դրժել հենց առաջինը քո քարոզները:
Զղջա´ որ քեզ էլ սիրեցին հարկավ,
ՈՒ կարող էիր երջանիկ լինել,
Թե չսիրեիր քեզ ավելի շատ,
Քան այն օրիորդին, որ քոնն է եղել:
Զղջա´ պողպատե տենիքիդ համար,
Որ կառուցվել է քո գոռոզության,
Տագնապից զրկված քո սարսուռների,
Արցունքից զրկված քո թախիծների,
Մաղթանքից զրկված քո կենացների,
Ժպիտից զրկված քո ուրախության
ՈՒ կեղծիդ վրա:
Մեղքի զգացում ու տագնապ վախի,
Անընդմեջ լսվող գռեհիկ ծիծաղ,
ՈՒ դժոխային մի հրճվանք խորին,
Որ կամ մտքից է, կամ հոգուց բխող,
Բայց ո´չ երբևէ մտքի ու հոգու միաձուլումից:
Լսու՞մ ես, զղջա´ ու լուռ աղոթի´ր
Իմաստից զրկված քո իմաստության,
Հավատից զրկված քո վստահության
ՈՒ կյանքից զրկված տարիքիդ համար,
Կամ էլ` տարիքից զրկված քո կյանքի…
Բախտի հաճույքին մնացած կարոտ
Էլ ու՞մ ես դու պետք, ու՞մ ես հարկավոր,
Եթե ոչ նրան, ով կորցրել է քեզ:
Դեռ որքա´ն պիտի սպասես անքուն,
Դեռ որքա´ն պիտի օրհնանք ստանաս,
Դեռ որքա´ն պիտի ճգնես, աղոթես,
ՈՒ որքա´ն պիտի անձայն մեղա գաս
Քո «Ես»-ի, խղճիդ ու Աստծո առաջ,
Որ անվերջ ասված քո աղերսական ու նուրբ երգերի
Սուտը ճիշտ դառնա:

ՄԻ ՏԵՍԱԿ ՁԳՏՈՒՄ


Մի խորունկ ժպիտ պատել է հոգիս,
Կարծես մի լույս է, կամ մի հրեշտակ թպրտում կողքիս…
Իսկ եթե հեռվու՞մ,
Ո´չ, լավ եմ տեսնում, բայց չեմ նկատում ակունքը նրա…
Կարծես խելագար մի անրջաձայն ինձ է ղողանջում:
Պատրանք ու զղջում,
Նաև աղերսանք…
Արևի շողերն այնքան թափանցիկ ու այնքան նուրբ են գալարվում ներքև,
Կարծես թե ես եմ երկիրը նրա, որ ինձ է ժպտում:
ՈՒ ինձ է կանչում մի անուշիկ ձայն` երգով անրջուն.
Մի տեսակ հույս կա սրտումս ամոք,
Մի տեսակ ձգտում:
Մի տեսակ տագնապ,
Մի տեսակ զղջում,
Մի տեսակ զիջում…
Զիջում` թաքնված իմ երգերի մեջ, իմ կարոտների:
Իսկ ուր եմ ձգտում` ինքս էլ չգիտեմ.
Կարոտն աչքերիս տեղումս դոփում ու երազում եմ կսկիծով անվերջ,
Չեմ ուզում մնալ միևնույն տեղում:
Մի տեսակ հույս կա սրտումս ամոք,
Մի տեսակ ձգտում:
Անվերջ հուսալով, անվերջ հույս տալով ծխացող սրտիս,
Կարծես ինձ կանխավ պատրաստում եմ ես գալիք օրերի երջանկությանը,
Իմ ժպիտներին:
Կանգնել եմ ասես ամպերի վրա ու ձեռքս հենել իմ ծիածանին…
Ինձ չեն խանգարում երգերը նրա,
Որ այնքան խեղճ են, և այնքան թախծոտ, և այնքան լռին,
ԵՎ ամենևին, ես չեմ մտածում, շատ եմ մտածել,
Իմ վառվող սրտում, որ մի ժամանակ եղել է տրտում,
Մի տեսակ հույս կա, մի տեսակ ձգտում:



Просмотров: 1061 | Добавил: Mankavarj | Рейтинг: 4.9/62
Всего комментариев: 2
2 Uxasdj  
0
buy atorvastatin without prescription <a href="https://lipiws.top/">buy lipitor generic</a> atorvastatin 80mg canada

1 Lmiauh  
0
order atorvastatin 40mg for sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg generic</a> atorvastatin 40mg brand

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz