Ուրբաթ, 26.04.2024, 12:46
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մարտ » 24 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
20:29
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

ՆՈՐ ՇԱՐՔ. ԷՎԵԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ


Էվելինա Միրզոյան

Խաղում ենք խաղը երկնքից տրված,
Երկրի վրա մտքերով ցրված,
Դերասան դարձած բեմ ենք բարձրանում,
Կանոնավորված կյանքով մենք ապրում:

Մարդ կա շեղվում է, անկանոն դառնում,
Բեմում ամեն ինչ իրար է խառնում,
Դեմքերն ու դեպքերը շուտ միահյուսվում,
Դերասանն էլ այդ երբեք չի զգում:

Մարդ կա մի հունով ճանապարհ բռնում,
Առաջ է գնում ու չի վարանում,
Իր տեղն ու դերը անբիծ է կերտում,
Սխալներն անգամ շատ լավ է մարսում:

Իսկ խղճուկ մարդը ինչ է հասկանում,
Միշտ ետ է նայում, հին օրն է հիշում,
Անցյալով ապրում, առաջ չի շարժվում,
Դե փուչ այս օրն էլ վաղվա անցյալն է հիմնովին դառնում:

Կյանքը մի խաղ է բեմերով լցված,
Բազմաթիվ գույներ այնտեղ պարփակված,
Իսկ ունայնությունն ճնշում է լարված,
Այս խղճուկ կյանքին հարված հասցրած:

Դե կյանք է, ապրե՛ք, ապրե՛ք ու ցնցվե՛ք,
Շղթայված հոգով այս օդը մարսե՛ք,
Մեկը՝ իր տան մեջ, մյուսը՝ ուրիշի,
Իսկ այն մեկը, օ՜, ինքն էլ չգիտի:


24.02.2010


ԴԵ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԷԼԻ...

Դե ապրում ենք տարբեր կյանքով,
Մեկը գռփելով, կամ սպանելով,
Մեկը սպառնալով, մարդկանց խաբելով,
Մյուսն էլ մի կտոր հաց մուրալով,
Մեկն էլ արդար քրտինքով, կարեկցելով:
Իսկ ով ասաց, թե բոլորս նույնն ենք,
Նույն կյանքով ենք ապրում, սնվում,
Նույն հոգով ենք դաստիարակվում:
Իսկ ով ասաց, թե բոլորս նույնն ենք,
Նուն մայրական կաթն ենք ստանում,
Նույն աչքերով կյանքը տեսնում ու անտեսում:
Դե կյանք է, ապրում ենք, կամ էլ խաբվում ենք`
Ինչ որ մեկը կյանքից դժգոհ, խելակորույս մտամոլոր,
Իր կյանքից է փախչում խաբված ու դառնացած,
Այն մեկն էլ կյանքի ճշմարիտ ուղին է փնտրում,
Կեղտոտ ջրի հոսանքը տանում ու նորից փոսն է գցում,
Մյուսն էլ չնչին հաճույքներով կյանքն է զարդարում,
Ողորմելի ձևով ինքն իրեն խրախուսում:
Դե կան մարդիկ, որ չեն սայթաքում,
Մաքրության դրոշմն են կրում,
Կյանքի նախասրահը նրանց է ժպտում,
Լույսի ճաճանչը նրանց պարուրում:
Դե կյանքը սա է, ապրե'ք, դիմադրե'ք,
Հսկա ցավը դուք անտեսե'ք,
Արևից մի փոքր ջերմություն կորզե'ք,
Իսկ հուդաներին, այո' անտեսե'ք:


2012, փետրվար

Просмотров: 1000 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/53
Всего комментариев: 2
2 Jrqvev  
0
buy atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg drug</a> atorvastatin 20mg canada

1 Wsizrg  
0
order lipitor <a href="https://lipiws.top/">order atorvastatin</a> buy lipitor 10mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz