Մեր Հայրենիքի կերտողները
ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ,
Ես ծնվել եմ ՈՒՍՈՒՑՉԻ ընտանիքում:
Մորս ձեռքով եմ գրել Ա տառը ու նրա հորդորով անսահմանորեն սիրել Հայաստանը:
Եվ մանկավարժական կրթությունն էլ ստացել եմ նմանվելով մորս ու կրկնելով նրան: Ընտանիքն էլ կազմել եմ ուսուցչի հետ:
Ուսուցչական կոլեկտիվ էլ ղեկավարել եմ սիրելով ուսուցչությունն ու ՈՒՍՈՒՑՉԻՆ:
Եվ հիմա ամենայն սիրով հիշում եմ իմ առաջին ուսուցչին, այսօր թոռներիս դաստիարակող ուսուցիչներին:
Աշխատում եմ Մանկավարժական համալսարանում և ամեն օր սեր պարգևում վաղը դպրոց մտնելու պատրաստվող ուսանողներին:
Սիրել ու սիրում եմ ուսուցչությունը:
Եվ խոնարհումով շնորհավորում եմ Հայոց տան ուսուցիչներին:
Ուժ ու կորով, սեր ու առողջություն Ձեզ Հայոց ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ձեր Տիգրան ՊետրոսՅանց |