Ուրբաթ, 26.04.2024, 16:27
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Հոկտեմբեր » 14 » ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
12:09
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Մանկավարժականում էր ամերիկահայ անվանի գրականագետը

11.10.2013

Մանկավարժական համալսարանն այսօր հյուրընկալել էր ամերիկահայ բանասեր, հրատարակիչ, սփյուռքահայ գրող Հովսեփ Նալբանդյանին: 
 
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում գրողն անդրադարձավ իր հեղինակած«Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքին, ապա  խոսեց աշխարհի տարբեր երկրներում առկա  գրքի տարածման, վաճառքի և հրատարակչական խնդիրներին:
 
Հրապարակախոսը անդրադարձավ սփյուռքի կրթական հիմնախնդիրներին, տարբեր հայաշատ համայնքներում նվազող հայկական դպրոցներին:
 
«Հայապահպանման խնդիրներն օրեցօր առավել ակնառու են դառնում. ազգային խնդիրներից ամենամեծը հենց լեզվի և մտածողության զարգացումն է»,- նշեց Հովսեփ Նալբանդյանը: «Չկա լեզու` չկա ազգություն». ուսանողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեց  ամերիկահայ ճանաչված գրականագետն ու հորդորեց ներկաներին շատ կարդալ` հատկապես հայերենով:
 
Ազգային-հասարակական գործիչն անդրադարձավ նաև ներկայիս գլոբալիզացիայի դարաշրջանում  հայկական գաղթօջախների  առջև ծառացած խնդիրներին, արտագաղթի, ներգաղթի հետ կապված  մի շարք հարցերի:
 
Հանդիպման ավարտին Հովսեփ Նալբանդյանը Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանին նվիրեց «Մեսրոպ Մաշտոց. Մեծասքանչը» գիրքը:   680 էջից բաղկացած գիրքը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին. նրանում հավաքագրվել և ի մի են բերվել հայոց լեզվին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, ասույթներ և արդեն թևավոր դարձած խոսքեր:
http://armspu.am/news/n/2195/ln/am

Просмотров: 1251 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/39
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz