Ուրբաթ, 19.04.2024, 23:40
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Նոյեմբեր » 20 » ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ը ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
18:48
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ը ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՖԻՆՔՍ Է` ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ ԺՊԻՏՈՎ

ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ

2002 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթին նշվում է որպես փիլիսոփայության համաշխարհային օր:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւ ՀՊՄՀ-ի մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության եւ փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտը` համագործակցելով Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարան- հիմնադրամի հետ, կազմակերպել էր «Փիլիսոփայության համաշխարհային օրը Հայաստանում» թեմայով երկօրյա սիմպոզիում:

Տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանը , շնորհավորելով բոլորին Փիլիսոփայության համաշխարհային օրվա կապակցությամբ, ասաց. «Փիլիսոփայության համաշխարհային օրը ողջ մարդկության տոնն է, քանի որ իմաստասիրությունն ընդամենը մասնագիտություն չէ: Մարդը փիլիսոփայում էր շատ ավելի վաղ, քան ինքը կարող էր գիտակցել, որ փիլիսոփայում է, եւ շատ ավելի վաղ, քան ստեղծվել է փիլիսոփայությունը որպես աշխարհի ու մարդու մասին մարդկային խորհրդածություններն ուսումնասիրող երեւույթ»:

20-րդ դարի հայ աշխարհահռչակ փիլիսոփա, տրամաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային եւ հայոց փիլիսոփայական ակադեմիաների պրեզիդենտ, Մշակույթի համաշխարհային ակադեմիայի ցմահ անդամ (Մեծ Բրիտանիա) եւ տասնյակ այլ երկրների ակադեմիաների անդամ, ավելի քան յոթ տասնյակ մենագրությունների, 200 հոդվածների, լեզվաբանական լրացչության, փոխակերպման տրամաբանության, բազմատրամաբանության հայեցակարգերի հեղինակ, Փաստարկման երեւանյան դպրոցի հիմնադիր եւ ղեկավար Գեորգ Բրուտյանը ելույթում անդրադարձավ փիլիսոփայությանը, իմաստասիրությանն ու կյանքին, ներկայացրեց հայտնի փիլիսոփաների ասույթները կյանքի մասին, բերեց մի շարք օրինակներ` ցույց տալով, որ փիլիսոփայությունն անսահման, ընդգրկուն մի մեծություն է, եւ որ «մենք չնչին բյուրեղներ ենք, որ բավարարվում ենք այս կամ այն դրույթով: Բոլորն էլ վիճում են իմաստության, փիլիսոփայության շուրջը, կարծիքներ հայտնում, կան նաեւ մարդիկ, ովքեր չեն ընդունում փիլիսոփայությունը, բայց փիլիսոփայության հերքումը հենց ինքն արդեն փիլիսոփայությունն է»:

Նա ներկայացրեց նաեւ հայ փիլիսոփայական միտքը. նրա տեղն ու դերը աշխարհում: Նշեց, որ այն գնահատվել է աշխարհահռչակ լուրջ գիտնականների կողմից եւ այժմ էլ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել:

Ի՞նչ է փիլիսոփայությունը: Անդրադառնալով այս հարցինՙ Գեորգ Բրուտյանը ներկայացրեց իր տեսակետը. «Փիլիսոփայությունը սֆինքս է` Մոնա Լիզայի ժպիտով. նրա ժպիտը դյութում է բոլորին, իսկ գաղտնիքները մնում են չլուծված»:

Բրուտյանը մեջբերեց Դեկարտի խոսքերը. «Ամեն ազգ առավել քաղաքակիրթ ու կրթված է այնքանով, որքանով ավելի լավ է փիլիսոփայում: Ուստի, պետության համար չկա առավել մեծ բարիք, քան իսկական փիլիսոփաներ ունենալը»: Այնուհետեւ կոչով դիմեց ներկաներին` սիրեք փիլիսոփայությունը եւ հավատացնում եմ, որ այն ձեզ կրկնակի կսիրի:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար, մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամ Մանուկ Մկրտչյանը ցանկություն հայտնեց, որ ուսանողները նվիրվեն հայ փիլիսոփայական մտքին` մասնավորապես աբստրակտ փիլիսոփայությանը, եւ Հայաստանը դարձնեն փիլիսոփայության կենտրոն:

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ոչ միայն գնահատում, նպաստում ու աջակցում է հայ իրականության մեջ փիլիսոփայական մտքի զարգացմանը, համալսարանում փիլիսոփայությունը նոր հիմքերի վրա դնելու գործին, այլեւ վերջինիս ջանքերով 2011-ին համալսարանում հիմնադրվեց Տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնը:

«Մոտ ապագայում լույս է տեսնելու փիլիսոփայության առաջին միջազգային ամսագիրը, իսկ 2012 թվականին նախատեսվում է անցկացնել միջազգային կոնգրես: Փիլիսոփայական գիտության զարգացումը, նրա դասավանդման նոր որակը, նոր մակարդակը կնպաստեն մեր երկրում որակյալ մանկավարժական կադրերի պատրաստմանը», ասաց ՀՊՄՀ ռեկտորը:

Այնուհետեւ ներկաներին շնորհավորեցին եւ ողջույնի խոսք ասեցին Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը , սփյուռքահայ փիլիսոփաների անունից` Չիկագոյի (Նյու Յորք), Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սեդա Դադոյանը եւ այլոք:

Սիմպոզիումին ներկա էին Մանկավարժական համալսարանի, Հայ-ֆրանսիական, Հայաստանի ամերիկյան եւ այլ բուհերի դասախոսներ եւ ուսանողներ: Փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված սիմպոզիումի բացման պաշտոնական արարողությունը ամփոփվեց տոնական համերգով, որին մասնակցեց նաեւ «Մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ քառյակը»:

Այնուհետեւՙ նոյեմբերի 18-ին, սիմպոզիումի շրջանակներում, Մանկավարժական համալսարանի հինգ սրահներում տեղի ունեցավ «Ինչպիսին եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը», «Փիլիսոփայություն, գաղափարախոսություն, քաղաքականութուն եւ կառավարում», «Շախմատը եւ փիլիսոփայությունը», «Փոխակերպման տրամաբանության մեթոդաբանական հնարավորությունները» եւ «Փիլիսոփայություն բոլորի համար» թեմաներով զեկուցումներ, որոնց շուրջը ծավալվեցին հետաքրքրական բանավեճեր եւ քննարկումներ:

Սիմպոզիումի աշխատանքներին մասնակցում էին Երեւանի տարբեր բուհերի փիլիսոփաներ:

Սիմպոզիումը եզրափակեց Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի յոթ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ինտելեկտուալ թիմերի մասկացությամբ կայացած փիլիսոփայական թեմատիկայով ուսանողական խաղ-վիկտորինան (Brain-Ring):

Սրանով մի նոր հիմք դրվեց հայաստանյան բուհերի փիլիսոփայական կենտրոնների համագործակցության համար, ինչը կնպաստի միասնական հայկական փիլիսոփայական դաշտ ստեղծելուն:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #210, 22-11-2011







Փիլիսոփայությունն ու Մոնա Լիզան

16:49 | Նոյեմբեր 17, 2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Ո՞րն է փիլիսոփայության փիլիսոփայությունը. այսօր ինքն իրեն հարցրեց Հայոց Փիլիսոփայության ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը եւ ինքն էլ պատասխանեց. «Փիլիսոփայությունը սվինքս է`Մոնա Լիզայի ժպիտով, նրա ժպիտը դյութում է բոլորին, իսկ գաղտնիքները մնում են չլուծված»:

Այսօր Փիլիսոփայության համաշխարհային օրն է: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում oրվան նվիրված մեկնարկեց երկօրյա սիմպոզիում:

Սիմպոզիումի հատուկ հյուրն էր ԳԱԱ ակադեմիկոս, Մետափիլիսոփայության, փոխակերպման տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի տնօրեն, Հայոց փիլիսոփայության ակադեմիայի նախագահ Գեորգ Բրուտյանը։

Սիմպոզիումին մասնակցում են մանկավարժական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի ուսանողները:

«Քննարկումներ կլինեն. ինչպիսին եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը, փիլիսոփայություն և կառավարում, շախմատը և փիլիսոփայությունը, փոխակերպման տրամաբանության մեթոդական հնարավորությունները, փիլիսոփայություն բոլոր թեմաներով: Մենք տպագրելու ենք նաև փիլիսոփայության ամսագիր»,-նշեց Մանկավարժական Համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանը:

http://www.a1plus.am/am/social/2011/11/17/philosophy


Просмотров: 1740 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/72
Всего комментариев: 2
2 Gihakf  
0
purchase atorvastatin generic <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin for sale</a> buy atorvastatin sale

1 Lmugkm  
0
lipitor 10mg cheap <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin</a> purchase atorvastatin online cheap

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz