Հինգշաբթի, 02.05.2024, 00:30
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Ապրիլ » 2 » ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
00:37
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ
ԳՐԱԿԱՆ-ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ
Փ Ա Ռ Ա Տ Ո Ն


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում գործող «Չորեքշաբթի» գրական ակումբի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ միջբուհական գրական-ստեղծագործական փառատոն:


Փառատոնին մասնակցում էին ինչպես Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ, ՀՊՄՀ ավագ դպրոցի, «Եվրասիա» վարժարանի
աշակերտներ:


Մրցատյանի կազմում ընդգրկված էին ճանաչված գրականագետներ, արվեստագետներ, լրագրողներ, հասարակական-պետական գործիչներ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը /նախագահ/, ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը /փոխնախագահ/, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանաստեղծ, գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, Հայ Առաքելական եկեղեցու Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Արթուր սարկավագ Արամյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս, երգահան, մշակութաբան Արմինե Հայրապետյանը, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, ՀՊՄՀ լրատվության վարչության պետ Դիանա Մարկոսյանը, ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մելքումյանը, փոխնախագահներ Արմենուհի Սումբուլյանը, Արփինե Խաչատրյանը:


Փառատոնը Տերունական աղոթքով բացեց Արթուր սարկավագ Արամյանը: ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը համալսարանի ղեկավարության անունից շնորհավորեց փառատոնի մասնակիցներին:
Միջոցառումը վարում էին ՀՊՄՀ մագիստրոս Արմենուհի Սումբուլյանը և «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Հրաչյան /Ժորա Հակոբյան/:
Մրցույթն անցկացվում էր երեք անվանակարգով. արձակ, չափածո ստեղծագործություններ և դրանց կատարումներ /ասմունք/: Թե բոլոր հեղինակները, թե բոլոր կատարողները ուսանողներ էին:


«Արձակ» անվանակարգում կարդացվեցին Անուշ Միքայելյանի, Լուսինե Մելիքյանի, Օֆելյա Դալլաքյանի, Տիգրանուհի Արշակյանի, Հրանտ Սարաֆյանի /բոլորն էլ Մանկավարժականից/, Հրաչյա Պետրոսյանցի /ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ/, Օֆելյա Մելիքյանի /Բժշկական համալսարան/, Նանա Մկրտչյանի /«Եվրասյա» վարժարան/ մանրապատումները և պատմվածքների հատվածները:
«Չափածո անվանակարգում» կարդացվեցին Գայանե Պողոսյանի, Սիրանուշ Ստեփանյանի, Միշա Թադևոսյանի, Լիլիթ Ավագյանի, Հայազնուհու, Էվելինա Միրզոյանի, Շուշանիկ Նահապետյանի, Լիլիթ Օհանյանի, Գոռ Բակումյանի, Դավիթ Դավթյանի, Տաթև Մելքումյանի, Լիանա Մնացականյանի, Մադոննա Մարգարյանի, Սուսաննա Մարգարյանի, Աննա Վիրաբյանի /բոլորն էլ Մանկավարժականից/, Վարսինե Հայրապետյանի, Տաթև Պիչոյանի, Արմանուշ Գրիգորյանի, Անուշ Առաքելյանի /բոլորն էլ Երևանի պետական համալսարանից/, Մարիամ Հարությունյանի, Վիկտորիա Պետրոսյանի, Հայասեր Հովսեփյանի /բոլորն էլ Արցախի պետական համալսարանից/, Արմեն Այվազյանի /«Չորեքշաբթի» գրական ակումբ, ՀՀ զինված ուժեր/, Սոֆի Գրիգորյանի /Հայ-ռուսական համալսարան/, Գուրգեն Հարությունյանի / Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղ/, Նանե Աբովյանի /«Չորեքշաբթի» գրական ակումբ, Լոռի, Արևածագ/ բանաստեղծությունները:


Ստեղծագործությունները կարդացին երկու Լիանա Մանուկյանները, Աստղիկ Հակոբյանը, Հրանուշ Հակոբյանը, Արև Ամիրշադյանը, Լիլիթ Խալաթյանը, Արսեն Պապիկյանը, Մարգարիտա Պետրոսյանը /բոլորն էլ Մանկավարժականից/, Նաիրա Շահինյանը /ՀՀ ոստիկանության ակադեմիա/, Անի Ժամհարյանը /ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ/: Մեկ տասնյակից ավելի հեղինակներ իրենք ներկայացրեցին իրենց գործերը:


Փառատոնի մրցութային մասի ավարտին մրցատյանը միաձայն «Լավագույն արձակ» անվանակարգում հաղթող ճանաչեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Մելիքյանի մանրապատումը, «Լավագույն չափածո»՝ Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Վարսինե Հայրապետյանի «Արցախ» բանաստեղծությունը, իսկ «Լավագույն ասմունք» անվանակարգում՝ Մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Շուշանիկ Նահապետյանի կատարումը: Նրանց հանձնվեցին Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի գեղանկարչության ֆակուլտետի ուսանողներ Յուրի Աբրահամյանի «Աշուն», Լիանա Գիժլարյանի «Բջնի», Հայկ Ստեփանյանի «Ծաղիկներ» գեղարվեստական կտավները: Մրցույթի մասնակիցների, մրցատյանի անդամների, «Մշակութային լուսանցք»-ի հիսունից ավելի մասնակիցների հանձնվեց Տիգրան ՊետրոսՅանցի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» հանրագիտարանը ՝ «Գրական-ստեղծագործական փառատոնի մասնակից» մակագրությամբ:


Մրցատյանի որոշում կայացնելու առիթով բացակայության ժամանակ միջոցառումն ամբողջացրեց «Մշակութային լուսանցք» էջը: Այս բաժնում ևս բոլոր կատարողներն ուսանողներ էին: Առաջին բեմելը կատարեց Մանկավարժական համալսարանի նորաստեղծ ջազ-խումբը: Սուրեն Եղիազարյանը /կիթառ/, Յուրի Աբրահամյանը /դաշնամուր/, Գևորգ Սարգսյանը /սաքսաֆոն/, Քրիստինե Թունիբաբյանը /ջութակ/, Տաթևիկ Այվազյանը, Նարե Հայրապետյանը /մենակատարներ/ կատարեցին երկու երգ: ՀՊՄՀ ուսանող, հանրապետական, միջազգային փառատոների մասնակից Ռուբեն Իշխանյանը կատարեց Ֆրենկ Սենատրայի երգերից մեկը: ՀՊՄՀ ուսանողուհի Թագուհի Հովհաննիսյանը կատարեց «Կիլիկիա» երգը: ՀՊՄՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վարդան Գալստյանը կատարեց «Ես քեզ գտա», «Քաջ զինվոր» երգերը: Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, Երգի պետական թատրոնի մենակատար Տաթև Պիճոյանը ներկայացրեց «Մշո օրոր» երգը, նույն համալսարանի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Նվարդ Մելիքյանը կարդաց Տիգրան ՊետրոսՅանցի «Բարի լույս, Միացյալ Հայաստան» բանաստեղծությունը: Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Անի Մելքոնյանը կատարեց «Մենակ չեմ ես» երգը: ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ Զիլիմ Խաչատրյանը, Մհեր Թունյանը մեծ ոգևորությամբ կատարեցին «Հուշարձաններ» երգը: Դահլիճը երկարատև ծափահարություններով ուղեկցեց այս բաժնի բոլոր կատարումները:


Հաղթողներին և փառատոնի մասնակիցներին շնորհավորեց մրցատյանի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա մասնավորապես ասաց. «Սիրելի՛ ուսանողներ, նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ անխտիր: Շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ դուք ձեր հասակակից շատ երիտասարդներից նաեւ տարբերվում եք նրանով, որ ձեր մեջ գտել եք ստեղծագործելու, աշխատելու կարողություն, ինչ-որ մի բան ավելացնելու այս բազմադարյա հարուստ գրականության էջերին ու ինչ-որ մի բան թողնելու նաեւ ձեր բուհերի պատմության համար և, իհարկե, ինչ-որ մի բան լրացնելու ձեր անձնական կենսագրության մեջ: Շատ ուրախ եմ, որ այս ամենի մեջ իր մեծ բաժինն ունի պարոն Պետրոսյանցը: Այդ նշանակում է, որ ձեր ճանապարհին միմիայն հաջողություններ կլինեն և ձեր ուղիղ, արդար ու հաղթական ճանապարհը տանելու է ձեզ ցանկալի նպատակների իրականացման: Սիրելի՛ մասնակիցներ, աշխատանքիս և մասնագիտությանս բերումով ավելի շատ ստիպված եմ լինում զերծ մնալ բոլոր տեսակ էմոցիաներից ու գրեթե ապրել առանց էմոցիաների, որն, իհարկե, շատ բարդ է: Այսօր ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ այս երեք հրաշալի ժամերի ընթացքում կարողացանք, իրոք, ըմբոշխնել նորածիլ ստեղծագործություններ: Չճանաչված, դեռ հանդիսատես չտեսած, դեռ ճանապարհ չանցած, բայց արդեն այս բեմի վրա փորձված ու ծափահարությունների արժանացած և էմոցիաներ պարգևած ստեղծագործություններ էին, որոնցից ոմանք կմնան որպես ուսանողական տարիների խենթ ու խելառ նախաձեռնություններ ու կմոռացվեն, բայց դրանցից շատերը հեղինակների կողմից կհարստացվեն ու կդառնան գիրք, գրականություն եւ նաեւ կփոխանցվեն սերնդե-սերունդ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել գործընկերներիս` մրցատյանում մեր միասնական աշխատանքի համար: Ես մրցատյանում երևի ամենաոչ պրոֆեսիոնալն էի, դրա համար ես ինձ այս պահին շատ չեմ տարանջատում հանդիսատեսի դերակատարությունից: Անկեղծ ասած, այս հրաշալի ժամանակահատվածը, ուղղակի, վայելեցի: Առավոտյան աշխատանք Չինաստանի դեսպանի հետ, հետո «կռիվ-պատերազմ» Ազգային ժողովում, ապա դասախոսություն համալսարանում և այս հրաշալի երեք ժամերը… Իսկ հիմա պետք է գնամ և հանդիպեմ ՆԱՏՕ-ի պատվիրակների հետ: Իսկապես, եթե տարբերակ լիներ չգնալու, հաստատ կխնդրեի, որպեսզի ևս մեկ անգամ կրկնեինք այսօրվա այս հրաշք, գեղեցիկ միջոցառումը: Շնորհակալություն և բուհի ղեկավարությանը, որ աջակցում ու հնարավորություն է ստեղծում, որպեսզի երիտասարդ ստեղծագործող ուսանողները կարողանան իրենց նախաձեռնություններով աչքի ընկնել: Բոլորիդ ևս մեկ անգամ շնորհավորում եմ, իսկ հաղթողներին` առավել ևս»:


Ծնունդով արցախցի Վարսինե Հայրապետյանը փառատոնում ներկայացրեց հեղինակային «Արցախ» չափածո ստեղծագործությունը: Հուզված էր և շփոթված անակնկալ հաղթանակից: Ծննդավայր Ստեփանակերտում բազմիցս մասնակցել է նմանաիտիպ մրցույթների, սակայն մրցանակային գլխավոր տեղ առաջին անգամ է զբաղեցնում:
«Ոգեշնչվում եմ եղանակից, տարբեր զգացողություններից, իսկ ամենաշատը՝ սիրուց»,-անկեղծանում է արձակի լավագույն հեղինակ ճանաչված ապագա բժիշկ Օֆելյա Մելիքյանը և խոստովանում՝ չէի սպասում, որ մրցատյանը կգնահատեր իմ գործը:
Մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Նահապետյանի համար հաղթանակը 3 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ապագա հոգեբանն արդեն երրորդ անգամ է մասնակցում փառատոնի: Առավել քան ոգևորված է՝ շուտով լույս կտեսնի «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամների ստեղծագործությունների ժողովածուն, որում ընդգրկված են նաև իր բանաստեղծությունները:
ՀՊՄՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Մելքումյանը խոսելով փառատոնի մասին ասաց. «Մեր համագործակցությունը Տիգրան Պետրոսյանցի հետ ստացվեց և այդ համագործակցության արդյունքն է այսպիսի հիասքանչ ասմունքի փառատոնը: Երկու տարի շարունակ ՀՊՄՀ ուսանողական գիտական ընկերությունը ասմունքի փառատոնն անցկացնում էր մանկավարժական համալսարանի շրջանակներում: Բայց այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք միջբուհական ասմունքի փառատոն կազմակերպել և հուսով եմ հետագա համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ավելի լայնացնելու մասնակից բուհերի եւ ուսանողների շրջանակը»:
«Ես մինչև վերջին րոպեն ակնդետ սիրով լսում էի ուսանողներին: Ներքուստ ուրախություն էի ապրում, որ միջոցառման մասնակիցների թվում էին նաև մեր ֆակուլտետի ուսանողները»,- ասում է ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը:
ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, «Չորեքշաբթի» գրական ակումբի հիմնադիր Տիգրան Պետրոսյանցը շնորհավորելով բեմ հրավիրված բոլոր հեղինակներին, կատարողներին, Մշակութային լուսանցքի մասնակիցներին, ասաց, որ Հատուկ շնորհակալություն է հայտնում մրցատյանի անդամներին, հանդիսատեսին: Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանի ղեկավարությանը՝ մշտապես ուսանողների կողքին գտնվելու համար:
Շուշան Հակոբյան. «Միջբուհական գրական-ստեղծագործական փառատոնի անցկացման գործում իր մեծ ներդրումն ունի Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, որին ուզում եմ երախտիքի ու շնորհակալական խոսք հղել՝ երիտասարդներին աջակցելու և արվեսի ճշմարիտ ուղին նրանց առջև հարթելու համար»:
Սուսաննա Մինասյան. «Այս գեղեցիկ միջոցառումը ես կանվանեի «հոգու ծառատունկ»: Քանիցս ունկնդիր եմ եղել մատաղ սերնդին կրթելու վերամբարձ, սակայն ապարդյուն հայտարարությունների, իսկ այս բացառիկ միջոցառումը, ավելի, քան համոզված եմ, շատերի համար կդառնա հրաշալի խթան՝ հետագա ստեղծագործական և մարդկային որակների ճշգրիտ ձևավորման համար»:
Փառատոնի ավարտից հետո էլ մասնակիցները, Մանկավարժականի, այլ բուհերի ուսանողներ, ծնողներ, հյուրեր բավական երկար քննարկում էին երեքժամյա միջոցառման մանրամասները:

 

Просмотров: 1104 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/38
Всего комментариев: 2
2 Ymdeov  
0
atorvastatin 20mg drug <a href="https://lipiws.top/">lipitor 40mg usa</a> buy atorvastatin 20mg pill

1 Ctwbiq  
0
atorvastatin 40mg brand <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg generic</a> buy atorvastatin 40mg for sale

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz