Մանկավարժականում մեկնարկեց PECS-ի թրեյնինգը 08.02.2012
ՀՊՄՀ-ի ֆինանասավորմամբ և հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի
պաշտոնակատար Արմենուհի Ավագյանի նախաձեռնությամբ փետրվարի 8-ից 10-ը
մանկավարժական համալսարանում հյուրընկալվել է «Pecs Գերմանիա»
կազմակերպության կլինիկական տնօրեն Սիբիլլե Բայորատը:
Այսօր` դասընթացի առաջին
օրը, գիտական գրադարանի բնագիտատեխնիկական գրականության ընթերցասրահում, նա ներկայացրեց ծրագրի տեսական մասը: Սիբիլլե Բայորատը մասնակից
ուսանողներին թեպետ չի հասցրել գործնականում ճանաչել, սակայն առաջին օրվա
կարծիքը դրական է. գոհ է նրանց պատրաստվածությունից:
Հատուկ
կրթության ֆակուլտետի Շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն
մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Լիլիթը մեկն է այն հաջողակներից, ով
երեք օր կմասնակցի PECS-ի վերապատրաստման դասընթացին:
Թրեյնինգի
առաջին օրն անցել է մեծ հետաքրքրությամբ. մյուս օրերին սպասում է
անհամբերությամբ. «Ծանոթանում ենք բոլոր պարագաններին, դիտում տեսաֆիլմեր,
որոնք անհրաժեշտ են լինելու ծրագրի մասին առավել ամբողջական կարծիք
կազմելու համար: Վստահ եմ` այս ամենը հնարավորություն կտա ինձ օգնել
հաղորդակցման խնդիրներ ունեցողներին չմեկուսանալ և դառնալ այն քչերից մեկը,
ով կօգտագործի PECS-ը Հայաստանում»:
PECS ծրագիրը
մանկավարժականում շարունակվում է. կազմակերպիչները հավաստիացնում են`
մանակավարժականի ուսանողներին սպասվում են հագեցած գործնական ևս երկու օր:
Եռօրյա
սեմինարներին մասնկացելու հնարավորություն է ընձեռված Լոգոպեդիայի և
հատուկ հոգեբանության բաժինների մագիստրատուրայի առաջին կուրսի հատուկ
թեստավորում անցած 13 ուսանողների:
Սիբիլլե Բայորատը
եռօրյա թրեյնինգի ժամանակ կներկայացնի PECS-ը (պատկերների փոխանակմամբ
հաղորդակցման համակարգ) աուտիզմով երեխաների հաղորդակցման զարգացման
ծրագիրը:
PECS-ը հիմնադրվել է 1985 թվականին, հիմնադիրը Նյու
Յորքի համալսարանի պրոֆեսոր Էնդի Բոնդին է: PECS-ը ֆունկցիոնալ
հաղորդակացման համակարգ է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցման
խնդիր ունեցողներին ձեռք բերել հաղորդակցման այլընտրանքային տարբերակ:
Հատուկ
կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմենուհի Ավագյանը տարիներ
առաջ ծանոթանալով PECS ծրագրին և կարևորելով դրա արդյունավետությունը`
որոշել է իր ուսանողներին ևս հնարավորություն տալ ծանոթանալ ծրագրին ու
պատրաստել բարձրորակ մասնագետներ: