«Տեմպուս»-ը ներկայացրեց բարեփոխումների ծրագիրը
20.01.2012
Հունվարի 20-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Հատուկ կրթության
ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հանդիպումը «Տեմպուս» ծրագրի
գրասենյակի ղեկավար Լանա Կարլովայի հետ: «Տեմպուսը» Եվրոպական
Միության (ԵՄ) կրթական ծրագրերից է, որի նպատակն է կրթության ոլորտում
իրականացնել բարեփոխումներ գործընկեր երկրների միջհամալսարանական
համագործակցության միջոցով: Լանա Կարլովան
հանդիպման ընթացքում ներկայացրեց Տեմպուս IV ծրագրի 5-րդ մրցույթի
նորույթները, մրցույթի մասնակցության չափանիշները, ուսումնական ծրագրերի և
կառավարման համակարգի բարեփոխումները: Ծրագրի իրականացմանը նպաստում են
Տեմպուսի աջակցման կենտրոնները ԵՄ անդամ պետություններում և ազգային
գրասենյակները գործընկեր երկրներում: Ուսումնական ծրագրերի բարեփոխումները,
արդիականացումը, համալսարանի ընդգրկվելը միջազգային ծրագրերում, եվրոպական
առաջատար համալսարանների հետ կապերի ամրապնդումը համարվում են «Տեմպուսի»
գործունեության հիմնական ուղղությունները: Նրանց նախաձեռնությամբ
կազմակերպվող այսօրինակ միջոցառումները հանրությանը տրամադրում են
անհրաժեշտ տեղեկատվություն Տեմպուս IV-ի 5-րդ մրցույթի մասին և համախմբում
հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտնականներին,
ինչպես նաև ուսանողներին: Տեղեկացնենք նաև, որ բոլոր փաստաթղթերը հասանելի
են Տեմպուսի վեբկայքերում` www.eacea.ec.europa.eu/tempus եւ
www.tempus.am.:
http://armspu.am/news/n/513/ln/am
|