Ուրբաթ, 26.04.2024, 12:43
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հոկտեմբեր » 20 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ ԳԻՏԱԿԱՆ ՍՐԱՀՈՒՄ
12:42
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ ԳԻՏԱԿԱՆ ՍՐԱՀՈՒՄ

Քննարկվեցին ուսումնական պրակտիկայի խնդիրները

18.10.2012

Մայրաքաղաքի դպրոցների և նախադպրոցական կրթական հաստատությունների  տնօրենները Մանկավարժական համալսարանում բուհի ղեկավարության մասնակցությամբ քննարկեցին  ուսումնական հաստատություններում Սկզբնական կրթության ֆակուլտետի 1-ին կիսամյակի մանկավարժական պրակտիկայի արդյունքները, ընթացքը. մշակվեցին դրանց զարգացման հեռանկարները:
 
 Իր ձևաչափի մեջ առաջին անգամ անցկացվող կլոր սեղանի ընթացքում ՀՊՄՀ Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց բուհի նոր ռազմավարությունն ու  ուսումնական պլանների վերանայման կարևորությունը` նշելով պրակտիկայի դերակատարման և նորովի անցկացման անհրաժեշտությունը:
 
«Պրակտիկան ապագա մանկավարժի` մասնագիտանալու  հիմնական բաղադրիչն է: Նախատեսվում է ավելացնել պրակտիկայի ժամաքանակը. շուտով պատրաստ կլինի նաև պրակտիկայի նոր փաթեթը: Պետական ավարտական քննություններին ևս կարևորվելու է  պրակտիկայի գնահատականը: Կստեղծվեն հանձնաժողովներ, որոնք կհետևեն այդ աշխատանքներին»,-նշեց Մհեր Մելիք-Բախշյանը:
 
Թե ինչպե՞ս կանցկացվի պրակտիկան մագիստրատուրայում, պրոռեկտորը դժվարանում է ասել, բայց վստահ է` այն կկրի գիտահետազոտական բնույթ:
 
Կրթական հաստատությունների տնօրենները  իրենց զարմանքն ու գոհունակությունը հայտնեցին մանկավարժականի ուսանողների պատրաստվածության և գիտելիքների վերաբերյալ: 
 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հաճելիորեն զարմացած է մանկավարժականի և նրան ուսանողների որակական փոփոխության համար:  Վստահ է` 21-րդ դարի  մեդիա ժամանակաշրջանում ուսուցիչը  պետք է ունենա ազատություն և դասի անցկացման սեփական մեթոդ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդրահարույց հարցեր. վիճարկվեց նաև  պրակտիկայի անցկացման ժամանակահատվածը: Պասիվ պրակտիկա չունենալու համար տնօրեններից շատերն  առաջարկեցին  այն անցկացնել նոյեմբերին:  
Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը հակառակվեց`նախաայբբենական շրջանը դասվարի համար կրթադաստիարակչական խնդիրների լուծման  ամենաարդյունավետ ժամանակահատվածն է:
 
Կլոր սեղանի ընթացքում բուռն քննարկման արժանացավ հատկապես  4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքն ու դրա հետևանքով ուսանող-պրակտիկանտների դժվարությունները:  
 
Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հայկունի Հարությունյանը  ևս մտահոգ է. բայց հավաստիացնում է ` ամեն ինչ անելու են վիճակը շտկելու համար:
 
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանի համար գեղեցիկ դիզայնով արված փաթեթից զատ, մանկավարժական պրակտիկայի ընթացքում հատկապես կարևոր է մեթոդիստների և ուսուցիչների կողմից ուսանողների վարած դասերի  վերլուծությունները: Ֆակուլտետի դեկանը վստահ է` ուսանողները կարող են դասեր վարել, բայց որքանո՞վ են դրանք արդյունավետ, ի՞նչ ձեռքբերումներ է ունենում ուսանողը և գիտի՞ արդյոք`  ինչում է թերանում:
 
Քննարկմանը ներկա էին նաև բուհի ուսանողները: Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին պրակտիկայի կազմակերպման և անցկացման շուրջ`խնդրելով ավելացնել ժամաքանակը:  
 
Արդյունավետ համարելով հանդիպումը` ներկաները որոշեցին այն դարձնել  պարբերական: Առաջիկայում նախատեսվում է  առավել մեծամասշտաբ հանդիպում, որին կմասնակցեն նաև մարզային դպրոցների տնօրենները:

http://armspu.am/news/n/1207/ln/am

Просмотров: 1076 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/171
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz