Երկուշաբթի, 23.04.2018, 21:48
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12169
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Ապրիլ » 16 » ՀԱՅԱՍՏԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
14:24
ՀԱՅԱՍՏԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅՑ ԱՐՑԱԽ

Հակոբ Թադևոսյանը «Ես եմ» ծրագրի մասնակիցների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում ապրիլի 14-15-ը, հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մեծ խմբի այցելություն Արցախի զորամասեր:
Այսօրինակ այցելություններ իրականացվում են 2010 թվականից սկսյալ և խիստ կարևոր, դրական ազդեցություն են ունենում Հայաստանի ու Արցախի զորամասերում ծառայող զինվորների հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: 
Խումբը Արցախի Հանրապետության տարածք մտավ հյուսիսային նորաբաց ճանապարհով՝ Քարվաճառի շրջանով:
Մշակութային այցին մասնակցում էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, նրա տեղակալ, պատմական գիտության դոկտոր-պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը, նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, դոկտոր-պրոֆեսորներ Վահան Մելիքյանը, Գևորգ Ստեփանյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Արմենուհի Ղամբարյանը, Անահիտ Խոսրոևան:

Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնից մասնակցում էր պրոֆեսոր Աշոտ Հայրունին, ՀՀ կրթության ազգային ինստիտուտից բաժնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը
Ներկայացուցչական էր Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի մասնակցությունը: Խմբում էին հայոց պատմության ամբիոնի վարիչի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը, գիտության թեկնածուներ Հակոբ Թադևոսյանը, Ավետիս Հարությունյանը, Արման Մարտիրոսյանը, նույն համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, հայցորդ Հրաչյա Պետրոսյանցը
Այցին մասնակցում էին նաևգիտության թեկնածուներ Վահե Սարգսյանը, Կարեն Հայրապետյանը և ուրիշներ:
Քարվաճառի Կուսանաց անապատի մոտ այցի մասնակիցները փոքր դադար արեցին և Արցախի արագահոս Տերտեր /Թառթառ/ գետի ափին իրենց ձեռքով պատրաստած խորոված վայելեցին:
Հաջորդ առավոտյան մտավորականներին ընդունեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Պաշտպանության բանակի հրամանատարը խոսեց անցած մի քանի ամիսներին առաջնագծում կատարված տեխնիկական բարեփոխումների մասին, ինչի արդյունքում Արցախի սահմանները դարձել են ավելի պաշտպանված, զինծառայողների ծառայությունն ավելի անվտանգ: Նա նաև նշեց, որ հասարակության ցանկացած խավի և առանձնապես մտավորականության աջակցությունը կարևոր է ու բարձր է գնահատվում զինվորականության կողմից:
«Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասին խոսեց ծրագրի հեղինակ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը
Խոսք ասացին Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Բաբայանը
Բանակի հրամանատարի հետ հանդիպումից հետո մտավորականները շտաբից մեկնեցին զորամասեր և Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված դասախոսություններ կարդացին զինվորների և սպայական անձնակազմի համար: 
Մշակութային այցի մասնակիցները բազում տպավորություններով վերադարձան Երևան:

Տիգրան ՊետրոսՅանց

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն

Просмотров: 54 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz