Կիրակի, 19.11.2017, 18:59
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 15552
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Փետրվար » 19 » ՀԱՆԴԻՊՈՒՄ
13:06
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ

2017 թ-ի փետրվարի 18-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամները հանդիպում կազմակերպվեց Հայ գրողների միության նախագահ, բանաստեղծ, խմբագիր Պայծառ Զանյանի հետ:

Տիգրան ՊետրոսՅանցը ողջունեց հանդիպման մասնակից Հայ գրողների միության անդամներին, համառոտ ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբը և ներկայացրեց Հայ գրողների միության նախագահ Պայծառ Զանյանի 30-ամյա ստեղծագործական ուղին:

Պայծառ Զանյան բանաստեղծի ստեղծագործական ուղու, անցած ճանապարհի մասին խոսք ասաց բանախոսը՝ պատմական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, Հայ գրողների միության անդամ, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Արմեն Կարապետյանը:

«Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Ոսկին, Տաթև Ենոքյանը, Մերի Թևոսյանը, վաստակաշատ դերասան Ամիրան Գալստյանը ներկայացրեցին Պայծառ Զանյանի բանաստեղծությունների մի մեծ փունջ:

Բանաստեղծուհուն ողջունեցին և նրա մասին խոսք ասացին Հայ գրողների միության անդամներ, բանաստեղծ Հրանտ Վաղարշյանը, Օվսաննա Մադաթյանը, Ջուլիետա Մնացականյանը, «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամներ Անահիտ Պապոյանը, Վարդան Գրիգորյանը, Սևակ Հովհաննիսյանը, Արմենուհին, Ոսկին, Իշխան Բադալյանը, Ռուզաննա ՍարգսՅանը, Էլիչկա Ծորմուտյանը:

Ջերմ խոսքով հանդես եկավ բանաստեղծուհի Պայծառ Զանյանը:

Հանդիպման ջերմ մթնոլորտը առավել ջերմացրեցին Արմենուհի Մելքոնյանը, Սյուզաննա Առաքելյանը, Արմենուհի Թամոյանը, Ռուզաննա ՍարգսՅանը իրենց հայրենասիրական երգերով: Ոսկին և Տաթև Ենոքյանը բանաստեղծություններ կարդացին Պարույր Սևակից և Գևորգ Էմինից:

Սյուզաննա Առաքելյան

Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 252 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz