Կիրակի, 22.07.2018, 21:16
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 15873
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Հունիս » 17 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
13:46
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

260-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2018 թ-ի հունիսի 16-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 260–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց հայ ժողովրդի մեծ զավակ, Լեռնահայաստանի Հանրապետության հիմնադիր, զորավար Գարեգին Նժդեհի եղբորորդուն, դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանին և քրոջը, երգչուհի Լիլիթին:

Տիգրան ՊետրոսՅանցը ծավալուն խոսք ասաց նախորդ շաբաթվա ընթացքում երկրում ծավալված գործընթացների մասին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Սիրանույշ Գրիգորյանը /«Հայն է հայի բարեկամը»/, Ասյա Եղիազարյանը /«Որ գնացին աղավնիները»/, Կարինե Ամիրյանը /«Զինվորի վերադարձը»/, Զաբելա Աբելյանը /«Օրս»/, Գարիկ Գալոյանը /«Հայրենիք»/, Վարդան Գրիգորյանը /«Երկինքդ արևոտ լինի»/, Սևակ Հովհաննիսյանը /«Հայուհին»/, Արմո Առաքելյանը /«Նոր օրվա իմաստը»/, Ոսկեհատ Սարիբեկյանը /«Կանգառներ»/, Արմենուհի Մելքոնյանը /«Հիշողություն»/, Վազգեն Տեր-Հարությունյանը /«Պյատիգորսկ»/, Վան Եղեգը /«Սիրտ իմ խելագար»/, Արմեն Երիմյանը /«Ու կա մեկը այս աշխարհում»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Ստեղծագործական ժամացույց»-ի հետպտույտին ստեղծագործություններ կարդացին Նանա Մկրտչյանը /Հրաչյայի բանաստեղծություններից/, Սևակ Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը, Գարիկ Գալոյանը, Կարինե Ամիրյանը, Զաբելա Ամիրյանը, Ասյա Եղիազարյանը:

«Մշակութային լուսանցք» բաժնում դաշնամուրի վրա նվագեցին Սևակ Հովհաննիսյանը, Վազգեն Տեր-Հարությունյանը կատարեցին դաշնամուրային երկեր: Վազգեն և Լիլիթ Տեր-Հարությունյանները կատարեցին մեկ երգ: Ազգային և ժողովրդական երգեր կատարեցին Սևակ Հովհաննիսյանը, Կարինե Ամիրյանը, Արմենուհի ԹամոՅանը, Արմենուհի Մելքոնյանը, Սյուզաննա Առաքելյանը: Վերջինս առաջին անգամ հրապարակային կատարեց «Ապարանի հերոսամարտ» երգը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Տիգրան ՊետրոսՅանցը ջերմ մակագրությամբ Վազգեն Տեր-Հարությունյանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» կենսագրական հանրագիտարանը, որտեղ զետեղված է նաև Գարեգին Նժդեհի կենսագրականը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 141 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz