Հինգշաբթի, 21.09.2017, 08:23
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 10747
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Օգոստոս » 31 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:01
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

223-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2017 թ-ի օգոստոսի 19-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերենց-դահլիճում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 223–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսք ասաց ժամանակակից գրականության, անատամ գրականագիտության մասին և այդ համայնապատկերում շնորհավորեց Մելսիդա Հակունցին իր ստեղծած «Հայ Արվեստի տուն» հասարակական կազմակերպության և այդ կառույցի կողմից տպագրած «Գրական մեղեդիներ» ալմանախի Ա գրքի առթիվ: Նա գրքի տպագրության համար կազմակերպությանը պարգևատրեց «Զորավար» հիմնադրամի պատվոգրով և այն հանձնեց Մելսիդա Հակունցին: Վերջինս սրտի խոսք ու շնորհակալության խոսք ասաց պատվոգրով պարգևատրվելու համար: Հանդիպման մասնակիցները շնորհավորեցին Մելսիդա Հակունցին:

Մարգարիտ Հովսեփյանը ներկայացրեց իր նոր մանկական գիրքը, որ նվիրել է թոռանը՝ փոքրիկ Արիաննային և մեկ օրինակ նվիրեց Մանկավարժականի գիտական գրադարանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին Մելսիդա Հակունցը /«Հոգուս խորքը», «Ինչ միամիտն ես»/, Նորա Կարապետյանը /«Հզոր ես երկիր մեր», «Հոգուդ դուռը բաց»/, Վարդան Գրիգորյանը /«Հետ պիտի դառնաք», Աննա Թադևոսյանը /«Բարձունքի վրա»/, Սևակ Հովհաննիսյանը /«Մեկ տողով...»/, Լուսինե Հարությունյանը /«Գեներալը», Մերի Թևոսյանը /«Ռեքվիեմ», Տիրայրը /«Կանչը Հայոց լեռների»: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժնում Լուսինե Հարությունյանը, Վարդան Գրիգորյանը, Մելսիդա Հակունցը կարդացին մեկական բանաստեղծություն:

Շնորհավորանքի խոսք ու կենաց ասվեց Մարգարիտ Հովսեփյանին՝ դստեր՝ Ֆլորենցիայում բնակվող Լիաննայի տարեդարձի առթիվ:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 117 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz