Շաբաթ, 27.04.2024, 01:45
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Նոյեմբեր » 1 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
13:11
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

182-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2016 թ-ի հոկտեմբերի 15-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ «Չորեքշաբթի» գրական ակումբի 182–րդ հանդիպումը:

Տիգրան ՊետրոսՅանցը փոքրիկ հաշվետվություն ներկայացրեց հոկտեմբերի 8-10-ը Մանկավարժական համալսարանի ուսանողական պատվիրակության Արցախ կատարած այցի մասին: Ասաց, որ այցին մասնակցել է նաև «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Սյուզաննա Առաքելյանը և զորամասերից մեկում հանդես է եկել մի քանի երգով:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի» գրական ակումբի նոր անդամներ, Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 1-ին կուրսի ուսանողներ Ոսկեհատ Սարիբեկյանին և Ժորա Գասպարյանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները ներկայացրեցին Աիդա Ավդալյանը /«Լոկ հայացքներով»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մեր հերոսներին»/, Լուսինե Հարությունյանը /«Արմեն Հովհաննիսյանին»/, Զարուհին /«Միասին տեսնելու արվեստը»՝ 1-ին մաս/, Վարդան Գրիգորյանը /«Սկիզբ ու վերջ»/, Հրաչյա Պետրոսյանցը /«Ընդամենը մեկ պայթյուն»/, Իշխան Բադալյանը /«Քունս չի տանում»/, Արեվվան /«Սերն ապրում է եգիպտացորենի հատիկի մեջ»/, Անահիտ Պապոյանը /«Ասում են», «Ուշացած կնոջ օրագրից»/, Թամար Նահապետյանը /«Համառը»/, Տիգրանուհի Արշակյանը /«Հոգևիճակ»/, Մելսիդա Հակունցը /«Մորս օրհնանքը», «Ասում են»/, Ոսկեհատ Սարիբեկյանը /«Մարող աստղը»/, Սյուզաննա Առաքելյանը /«Պատմվածք»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժինում Վարդան Գրիգորյանը, Մարգարիտ Հովսեփյանը, Լուսինե Հարությունյանը, Աիդա Ավդալյանը, Անահիտ Պապոյանը, Զարուհին, Մելսիդա Հակունցը կարդացին մեկական բանաստեղծություն: Սևակ Հովհաննիսյանը և Ոսկեհատ Սարիբեկյանը կարդացին Հովհաննես Շիրազի և Պարույր Սևակի բանաստեղծություններից: Սյուզաննա Առաքելյանը, Մարի Արշակյանը, Արեվվան, Տիգրանուհի Արշակյանը Սևակ Հովհաննիսյանի դաշնամուրային նվագակցությամբ կատարեցիմ մեկ տասնյակից ավելի երգեր:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 842 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Pzjxzn  
0
buy cheap generic lipitor <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg online cheap</a> buy atorvastatin 10mg

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz