ԱՆԻ ՀՈՎԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Արվեստի «ՀԱՅ ԱՐՏ» ցուցասրահում հունիաի 20-ին բացվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամ Անի Հովակի /Անի Հովակիմյան/ ստեղծագործությունների հերթական անհատական ցուցահանդեսը:
Կլոր ցուցապատի վրա ներկայացված էին երաժիշտ-նկարչի վեց տասնյակից ավելի ինքնատիպ ստեղծագործություններ:
Բացման խոսք ասաց հեղինակը՝ Անի Հովակը:
Շնորհավորանքի խոսք ասաց «Զանգակներ» խմբի ղեկավար Շահե Քեշիշյանը: Նա նաև նշեց, որ խմբի հագուստների ձևավորումը ևս կատարել է Անի Հովակը:
Ցուցահանդեսի բացման արարողության շուրջ երկու հարյուր մասնակիցներ հիացմունքով դիտեցին Անի Հովակի ստեղծագործությունները և ունկնդրեցին «Զանգակներ» խմբի կատարումները, որի անդամ է նաև Անին: |