Շաբաթ, 27.04.2024, 01:51
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Օգոստոս » 15 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
19:47
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

106-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2015 թ-ի օգոստոսի 15-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 106-րդ հանդիպումը:

Բավականին հագեցած էր հանդիպման օրակարգը. «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականների հանձնում ակումբի անդամներին,
«Ֆեյսբուք»-ում անունների օտարատառ գրառման և ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ մասին, «Գրական ժամացույց» /ակումբի անդամների մեկական ստեղծագործության ներկայացում/, «Մշակութային լուսանցք» /երգ, ասմունք, նկար/:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներ, Մանկավարժականի նախկին տարիների շրջանավարտներ Վարդան Գրիգորյանին, Արմինէ Գաբրիէլեանին, Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանող Արամ Մկրտչյանին, ավագ դպրոցի շրջանավարտ Սյուզի Մարտիրոսյանին:

Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց Մանկավարժականի սոցիոլոգիայի ամբիոնի երիտասարդ դասախոս Գոհար Մկոյանին և նշեց, որ նա սեպտեմբեր ամսին «Ստեղծագործության հոգեբանական սոցիալականացումը» թեմայով դասախոսություն կկարդա ակումբի անդամների համար:

Տիգրան ՊետրոսՅանցը էկրանին ցուցադրեց «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Բ» հատորի արդեն գրեթե պատրաստ տարբերակը և ասաց, որ առաջին հատորում ներառվել է 50 հեղինակների ստեղծագործություն, իսկ այս հատորում արդեն առկա է 58 հեղինակ և դեռ այդ թիվը կավելանա:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց համացանց իրականության դրական և ավերիչ հասկացությունների մասին: Այո, այսօր առանց համացանցի անհնարին է պատկերացնել իրականությունը, բայց նաև որևէ քաղաքական վերաբերմունք չի ձևավորվել ներպետական մտածողության ասպարեզում: Իսկ բոլոր կարգի սոցիալական ցանցերը, որ միավորում եմ մարդկային խմբերին ըստ հետաքրքրությունների, պատկերացումների, մասնագիտությունների, տարիքային խմբերի նաև համահարթեցման-համաշխարհայնացման քողի տակ ավերում են ազգային մտածողությունը, ազգային պատկանելության կարևորագույն գործիք լեզուն: Զարմանալիորեն Հայաստանից մեկ սոցիալական ցանցում՝ «ֆեյսբուք»-ում հայտնված շուրջ 300000 հայերից 0,1 տոկոսն է հայրենի հայերեն տառերով ներկայացված այստեղ, իսկ մնացյալը՝ պետական, օրենսդիր, մշակութային գործիչներ չգիտես ինչ դաշտի կամ ում համար ներկայացված են հիմնականում լատինատառ և մի չնչին մասն էլ ռուսերեն: Դրանց 99,9 տոկոսին իրենց գյուղի, դպրոցի, փողոցի, ֆակուլտետի, լավ երկրի սահմանից 5 սանտիմետր այն կողմ որևէ մեկը չգիտի ու չի ճանաչում /և դժվար թե երբևէ ճանաչի/, այդ դեպքում որն է մեր գրողների, նկարիչների մարմաջը իրենց անունները օտար տառերով գրելու համար: Նա նշեց, որ նման դեպքում օտարատառ անունը զարգացածության նշան չէ, այլ՝ չտեսության արդյունք: Բերեց պետական տարբեր պաշտոն զբաղեցնող մարդկանց անուններ, որոնք «ֆեյսբուք»-ում հանդես են գալիս հայատառ անուններով և որևէ խնդիր չեն ունենում դրա հետ կապված, բայց այդ և էլի հայատառ անուններով շատ հայրենասեր մարդկանց թիվը «ֆեյսբուք»-ում ընդհանրապես գոնե մեկ տոկոս չի կազմում: Ասաց, որ սա հպարտանալու տեղիք չի տալիս, սա մեր մտածողության ողբերգությունն է: Ամենազարմանալին համարեց այն, որ անգամ Հայ Առաքելական եկեղեցու «պահպանողական» հոգևորականները և անգամ հայ քրմերից որոշները բացառապես հայատառ անվան փոխարեն լատինատառ անուններով են ներկայանում: Գնահատեց, որ մտածողության այսպիսի ավերմունքը հենց առաջին հերթին մշակույթը ներկայացնողների ճոռոմ հայրենասիրության և գավառական հետամնացության արգասիք է, որով նրանք կողմնորոշում են նաև իրենց նման մտածող երիտասարդությանը /այսինքն՝ հայերեն տառերի սահմանը Ջաջուռում ավարտվում է, էլ ինչու եք տանջվում հայերենի ձեռքը, գրեք լատինատառ ու պրծեք հայերենի կանոնների պահպանման պարտավորությունից էլ, ձեր անգրագիտության երևութականությունից էլ/: Նա ասաց, որ սկսել է մի նախաձեռնություն և փորձում է իր ընկերներին դարձնել միայն հայատառ: Ասաց, որ կոչով դիմելու է բոլոր մտավորականներին իրենց անունները հայատառ դարձնելու առաջարկով և ովքեր չեն ցանկանա՝ կհանի իր ընկերների ցանկից: Նա նաև ասաց, որ տաս օրում այդ դաշտում հայտնաբերել է ընդամենը 1000 հայատառ անունով մարդ:

Տիգրան ՊետրոսՅանցը «Չորեքշաբթի» գրական ակումբի վկայականներ հանձնեց Սիրանույշ Ստեփանյանին, Ռուզաննա Սարգսյանին, Արմեն Գեորգին, Արմինէ Գաբրիէլեանին:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Լիլյա Եղիազարյանը /կարդաց իր համադասարանցի Թերեզա Մխիթարյանի բանաստեղծությունը/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մենակություն»/, Հրաչյա Հարությունյանը /«Անվերնագիր», «Դու քաջ զինվոր»/, Արամ Մկրտչյանը /«Ժամանակ», «Անվերնագիր»/, Վարդան Գրիգորյանը /իր «Սևադար» գրքից մեկ հատված/, Արմեն Գեորգեն /«Հայաստան»/, Իշխան Բադալյանը /քառյակներ/, Միքայել Շահինյանը /«Կովբոյ»/, Արմինէ Գաբրիէլեանը /«Երևան-Ստամբուլ-Երևան»/, Ռուզաննա Սարգսյանը /«Տերևը»/, Սյուզի Մարտիրոսյանը /«Եվ կրկին ես եմ»/, Արմենուհի Մելքոնյանը /«Անվերնագիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

«Մշակութային լուսանցք» բաժինը ևս բազմաժանր էր: Միքայել Շահինյանը, Ռուզաննա Սարգսյանը, Արմենուհի Մելքոնյանը, Արմեն Գեորգեն կատարեցին հայրենասիրական երգեր: Մարգարիտ Հովսեփյանը կատարեց «Նախագահի կին եմ ես» կատակերգը: Ցուցադրվեցին Զարուհի Թովմասյանի հինգ գունանկարներ /սեպտեմբերին գրադարանում կկազմակերպվի նրա անհատական ցուցահանդեսը/:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Գրական ակումբի նոր անդամ Վարդան Գրիգորյանը «ֆեյսբուք»-յան իր էջում կատարել է հետևյալ գրառումը:

«Օրս հագեցած էր հանդիպումներով…
Առավոտյան հրավիրված էի ու մասնակիցը եղա «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» գրական ակումբի աշխատանքներին: 
Աշխատանքները ղեկավարում էր հիմնադիրը, Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ:
Ակումբ էր, որի աշխատանքներն այնքան հագեցած էին ու այնքան էներգիա ու էմոցիաներ ծնեց հոգումս, որը վաղուց չէի ստացել, վերջին շրջանում կատարածս աշխատանքի կամ հավաքույթների ժամանակ:
Մի պահ մոռացել էի նաև, որ ժամանակին՝ քառասուն տարի առաջ, նույն այդ շենքն էի մտնում, որպես ուսանող…
Ակումբի անդամները լսեցին օրակարգի բավականին հագեցված ու համակողմանի վերլուծություն ակումբի ղեկավարի կատարած աշխատանքների մասին, սոցիալական ցանցերում առկա այլանդակ բարքերի, ակումբի անդամների կողմից ստեղծագործած արձակ ու չափածո ժողովածուի առաջին հատորի լույս ընծայման, երկրորդ ժողովածուի նախապատրաստական աշխատանքների մասին, որը նույնպես սպասում է իր ծննդյանը…
Սակայն առավել հետաքրքիր էր ակումբի աշխատանքների երկրորդ հատվածը…
Անդամներն ու նոր անդամագրվողները, հերթով կարդում էին իրենց ստեղծագործությունները, քննարկում, ուղղություն ցուցաբերում…
Հաճելի էր աշխատանքների ավարտական փուլը՝ երգ, նկարների դիտում, նշանավոր այրերի ստեղծագործությունների ընթերցում և այս ամենը անբռնազբոս, հարազատորեն…
Ընտրված այս ձևաչափը տալիս էր իր դրական արդյունքը, որը կարծում են ուսանելի կլինի Հանրապետությունում սփռված բազում ակումբների և ինչու չէ, նաև միությունների համար…
Փորձը առկա է և ընդօրինակելի…
Բոլորն էլ վերջում հեռանում էին այդտեղից իմաստնավորված ու լիցքավորված, ոչ թէ նեղացած ու հիասթափված…
Ինչևէ, ակումբում անցկացրածս չորս ժամերն այնքան լիացած ու հագեցված էին, որ եթե թուլատրվի, կրկին սիրով կմասնակցեմ ակումբի հետագա աշխատանքներին…
Կրկին կամենում եմ շնորհակալ լինել «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» գրական ակումբի ղեկավար ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻՆ, հրավերի ու ջերմ հյուրնկալության համար:
Օրվա հետագա հանդիպումներն այդ ջերմությունը պահպանեցին…»:

 

Просмотров: 846 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Lqilar  
0
atorvastatin 20mg price <a href="https://lipiws.top/">order atorvastatin online cheap</a> buy atorvastatin 40mg generic

1 Jolbrs  
0
buy atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">order lipitor generic</a> order atorvastatin 20mg online

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz