Ուրբաթ, 26.04.2024, 05:26
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հունիս » 20 » ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
16:48
ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

99-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հիշողության լուսանկար

2015 թ-ի հունիսի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց 99-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց անցած շաբաթվա երեք իրադարձություն: 
Առաջին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համագործակցության փաստաթուղթ կկնքվի, որով «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամը և իր կազմում գործող Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբը կհամագործակցեն նախարարության համապատասխան կառույցների հետ և հաճախակի արտագնա մշակութային միջոցառումներ կկազմակերպեն զորամասերում՝ նպաստելով բուհի ուսանողների և զինվորների հայրենասիրական դաստիարակության գործին: 
Երկրորդ՝ մի քանի ընկերներով այցելել են Էջմիածնի Արշալույս գյուղում ապրող քարգործ վարպետ Ռուբեն Նալբանդյանին և ուղղակի ապշած են նրա կատարած աշխատանքով: Այս դեպքում ևս պայմաններ են ստեղծվել փոխադարձ այցերի համար:
Երրորդ՝ ակումբի անդամ Լիլիթ Համբարձումյանը Հռոմում բարձր է պահել մեր Երկրի պատիվը և երգի մրցույթում արժանացել է Մեծ մրցանակի: 
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մհեր Խեչոյանը /«Լավություն արա»/, Արմենուհի Մելքոնյանը /«Կարոտել եմ»/, Ալ-Վարդը /Ալվարդ Հարությունյան, «Անվերնագիր»/, Մարգարիտ Հովսեփյանը /«Մայր իմ սիրելի»/, Հրաչյա Հարությունյանը /«Ես լսեցի»/, Իշխան Բադալյանը /«Աչքերիդ մեջ»,«Բավ է», «Եթե ծաղրում ես», «Բաբախյուն»/: 
Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:
Միշա Թադևոսյանը կարդաց Անի Կարեյանի իր համար շատ սիրելի բանաստեղծությունը: Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Անիի վիպակների և մասնավորապես տվյալ բանաստեղծության մասին:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Վարդ Կարապետյանը երկու երգ կատարեց ջութակով, Մարգարիտ Հովսեփյանը կատարեց «Նախագահի կին եմ ես» երգը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 918 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Pasner  
0
buy lipitor 40mg for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg generic</a> oral atorvastatin 80mg

1 Wjvujn  
0
oral atorvastatin <a href="https://lipiws.top/">lipitor 40mg canada</a> atorvastatin order online

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz