ՓՈՔՐԻԿ ԱՐԿԱԴԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի հարկի տակ կյանքը նաև կարևոր այլ ընթացք ունի. ուսանողուհիները ոչ միայն լավ ու գերազանց սովորում են, այլև սիրահարվում են, ամուսնանում ու մայրանում:
Մեծ երջանկություն է բաժին ընկել նաև Մանկավարժականի հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի, գրադարանի մշտական բարեկամ Մելինե Գեղամյանին:
Օրերս նա գրադարան էր եկել երկուսուկես ամսեկան որդու՝ Արկադիի հետ:
Իսկ այսպիսի այցերը կանխորոշում են նաև երեխայի ապագան ու սպասենք, որ հետևելով մայրիկի օրինակին մի օր փոքրիկ Արկադին ուսանողի կարգավիճակով կմտնի Մանկավարժական համալսարանի գրադարան: |