Ուրբաթ, 26.04.2024, 22:37
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Ապրիլ » 19 » ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
16:06
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Աշակերտների մեկ օրը`ուսանողի առօրյայով



19.04.2013

Մանակավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ բուհում  հյուրընկալվել էին Թալինի Ներքին Բազմաբերդ գյուղի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: 
 
Վերջիններս եղան բուհի հնագույն` Սկզբնական կրթության ֆակուլտետում. մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթություն/ բաժնի մագիստրոսների հետ միասին աշակերտները մասնակցեցին մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանի դասախոսությանը:
 
Պրոֆեսորը, ողջունելով հյուրերին, նրանց ծանոթացրեց բուհի կրթական կառուցվածքին, տարրական դասարաններում դասավանդման մեթոդներին, մագիստրոսական կրթության առանձնահատկություններին, այնուհետև ներկայացրեց «Բարձրակարգ մտածողության բաղադրիչներն ու լեզվահաղորդակցական կարողությունների  ձևավորումը կրտսեր դպրուցում» թեման: 
 
Սկզբնական կրթության ֆակուլտետի տարվա լավագույն ուսանողուհի Անժելա  Մանասյանն ու նրա կուրսընկերները  աշակերտներին բացատրեցին «բարձրագույն մտածողություն» տերմինի նշանակությունը, ապա բաժանվելով  երեք խմբի` վերլուծությունների միջոցով ներկայացրին   մամուլի, հեռուստատեսության և համացանցի դերն ու ազդեցությունը դեռահասների  հոգեկան գործընթացների և մտածողության վրա: 
 
Աշակերտների համար հատկապես ուշագրավ էր վարժանքների մեթոդով ներկայացված տեղեկատվության հաղորդման, դրա ընկալման, ինչպես նաև  դասապրոցեսի անցկացման ճիշտ և սխալ ձևերը:
 
Դպրոցականները,  մասնակցելով  վարժանքին, հասկացան`  ցանկացած հարցի վերաբերյալ յուրքանչյուրն ունի իր իր տեսակետն ու մոտեցումները: 
Ջուլիետա Գյուլամիրյանը  համոզված է` դասապրոցեսն օգնեց աշակերտներին նորովի բացահայտել համալսարանական կրթությունն ու  մանկավարժի մասնագիտության հետաքրքիր կողմերը. «Կարծում եմ` նրանք մանկավարժությունն այսուհետ կընկալեն որպես մարդու արժեհամակարգի ձևավորման և նրան խորությամբ ուսումնասիրող առաջնային ոլորտ և կհամալրեն աբովյանականների շարքերը»:  
 
Աշակերտների հաջորդ կանգառը բուհի թանգարանում էր. գիտաշխատող Տաթևիկ Եսայանի օգնությամբ նրանք ծանոթացան բուհի պատմությանը, Հայրենական և Արցախյան պատերազմներում Մանկավարժականի մասնակցությանը, անվանի շրջանավարտներին: Թանգարանում տեղադրված մոնիտորներն ու պաստառներն ամբողջական տեղեկատվություն հաղորդեցին նաև  բուհի ֆակուլտետների, մասնագիտությունների և առօրյայի մասին:
 
Դպրոցականները շրջեցին նաև բուհի գիտական գրադարանում. տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ողջունելով հյուրերին, ծանոթացրեց ընթերցասրահին, հարուստ  գրապահոցներին և ընթերցասրահում ներկայացված ցուցադրություններին:
 
Տիգրան Պետրոսյանցն այս անգամ ևս  բուհն այցելած դպրոցի գրադարանին նվիրեց իր հեղինակած` «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը: 
 
Աշակերտների պատկերացումները համալսարանի և ուսանողի առօրյայի մասին ամբողջացրեց  այցելությունը բուհի ճաշարան. համտեսելով մատուցված բազմազան ու համեղ սնունդը` աշակերտները տպավորված հեռացան Մանկավարժականից`խոստանալով հաջորդ այցելությանը ներկայանալ որպես դիմորդ: 

          

     

   


Просмотров: 1020 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/53
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz