Երեքշաբթի, 19.06.2018, 19:28
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11048
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2018 » Մայիս » 24 » ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
14:31
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանի անկախության վերակերտման 100-ամյակ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 100»

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում «Հայաստանի անկախության վերակերտման 100-ամյակ» ծրագրի շրջանակում բացվել է «Հայաստանի Հանրապետություն 100» գրքային ցուցահանդեսը: 
Ցուցավահանակում ներկայացված են Հայաստանի Հանրապետության /1918-1921/ պատմությանը, քաղաքական ու ռազմական գործիչներին նվիրված 150-ից ավելի գիտական մենագրություն, հուշ, գեղարվեստական գիրք: 
Ներկայացված են Սարդարապատի, Ապարանի, Վանաձորի հերոսամարտերի մասին պատմող Հարություն Թուրշյանի, Տիգրան ՊետրոսՅանցի, Վիկտոր Դալլաքյանի գրքերը: 
Առանձին ներկայացված են Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին նվիրված Արմեն Ասրյանի կենսագրական գրքերը, Արամի գործունեության մասին պատմող փաստաթղթերի, նրա մասին գրված հիշողությունների ժողովածուներ:
Ցուցադրությունում տեղ են գտել Անկախություն կերտած գործչների՝ Սիմոն Վրացյանի, Հովհաննես Քաջազնունու, Ռուբենի ստեղծագործությունները, Դրաստամատ Կանայանի, Անդրանիկ Զորավարի, Գարեգին Նժդեհի մասին պատմող գրքերը:

Աննա Մարտիրոսյան
գրադարանի ընթերցասրահների բաժնի վարիչ

Просмотров: 119 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz