ՆՈՐ ՇԱՐՔ. ՍԵՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2
Սերինե ՀովհաննիսյանՀՊՄՀ մագիստրոս Մեր հանդիպումը պիտի ուշանար Իրար այսքան մոտ զգալու համար, Պիտի ուշանար, դանդաղեր, կաղար Այս թանկությունը զգալու համար... Այդ ուշացումից չեն ուշանում, չէ, Չի կորչում ոչինչ այդ ուշացումից, Ճիշտ այնպես, ինչպես չի կորչում ոչինչ Տասն ամսեկանում լույս աշխարհ եկած Մանկան ծնունդից...
27.03.2013
|