ՆՈՐ ՇԱՐՔ. ԷՎԵԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ
Էվելինա Միրզոյան
Խաղում ենք խաղը երկնքից տրված, Երկրի վրա մտքերով ցրված, Դերասան դարձած բեմ ենք բարձրանում, Կանոնավորված կյանքով մենք ապրում:
Մարդ կա շեղվում է, անկանոն դառնում, Բեմում ամեն ինչ իրար է խառնում, Դեմքերն ու դեպքերը շուտ միահյուսվում, Դերասանն էլ այդ երբեք չի զգում:
Մարդ կա մի հունով ճանապարհ բռնում, Առաջ է գնում ու չի վարանում, Իր տեղն ու դերը անբիծ է կերտում, Սխալներն անգամ շատ լավ է մարսում:
Իսկ խղճուկ մարդը ինչ է հասկանում, Միշտ ետ է նայում, հին օրն է հիշում, Անցյալով ապրում, առաջ չի շարժվում, Դե փուչ այս օրն էլ վաղվա անցյալն է հիմնովին դառնում:
Կյանքը մի խաղ է բեմերով լցված, Բազմաթիվ գույներ այնտեղ պարփակված, Իսկ ունայնությունն ճնշում է լարված, Այս խղճուկ կյանքին հարված հասցրած:
Դե կյանք է, ապրե՛ք, ապրե՛ք ու ցնցվե՛ք, Շղթայված հոգով այս օդը մարսե՛ք, Մեկը՝ իր տան մեջ, մյուսը՝ ուրիշի, Իսկ այն մեկը, օ՜, ինքն էլ չգիտի:
24.02.2010
ԴԵ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԷԼԻ...
Դե ապրում ենք տարբեր կյանքով, Մեկը գռփելով, կամ սպանելով, Մեկը սպառնալով, մարդկանց խաբելով, Մյուսն էլ մի կտոր հաց մուրալով, Մեկն էլ արդար քրտինքով, կարեկցելով: Իսկ ով ասաց, թե բոլորս նույնն ենք, Նույն կյանքով ենք ապրում, սնվում, Նույն հոգով ենք դաստիարակվում: Իսկ ով ասաց, թե բոլորս նույնն ենք, Նուն մայրական կաթն ենք ստանում, Նույն աչքերով կյանքը տեսնում ու անտեսում: Դե կյանք է, ապրում ենք, կամ էլ խաբվում ենք` Ինչ որ մեկը կյանքից դժգոհ, խելակորույս մտամոլոր, Իր կյանքից է փախչում խաբված ու դառնացած, Այն մեկն էլ կյանքի ճշմարիտ ուղին է փնտրում, Կեղտոտ ջրի հոսանքը տանում ու նորից փոսն է գցում, Մյուսն էլ չնչին հաճույքներով կյանքն է զարդարում, Ողորմելի ձևով ինքն իրեն խրախուսում: Դե կան մարդիկ, որ չեն սայթաքում, Մաքրության դրոշմն են կրում, Կյանքի նախասրահը նրանց է ժպտում, Լույսի ճաճանչը նրանց պարուրում: Դե կյանքը սա է, ապրե'ք, դիմադրե'ք, Հսկա ցավը դուք անտեսե'ք, Արևից մի փոքր ջերմություն կորզե'ք, Իսկ հուդաներին, այո' անտեսե'ք: 2012, փետրվար
|