Կիրակի, 22.05.2022, 19:22
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12757
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Մարտ » 24 » ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
00:32
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ



Մելինե Սիմոնյան

ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի մշակութաբանության բաժին
4-րդ կուրս

Կանչ

Տարե՛ք ինձ նորից հեռո՜ւ- հեռուներ,
Տարե՛ք ինձ նորից երկինքն անեզեր,
Տարե՛ք, որ նորից ես թռչուն դառնամ
Ու միայն հեռու՜- հեռու՜ն սլանամ:

Տարե՛ք, որ նորից ես երազ դառնամ,
Տարե՛ք, որ նորից ես անէանամ,
Տարե՛ք ինձ երկինք, որ մի ամպ դառնամ
Ու իմ Մասիսի գրկում ես մնամ:

Տարե՛ք ինձ երկինք, որ թռչուն դառնամ,
Հասնեմ լեռներին Սասունցիների,
Հասնեմ գագաթին զույգ Մասիսների,
Ու լսեմ ձայնը ես նրա սրտի:

Տարե՛ք, որ նորից կարոտս առնեմ
Ես այն լեռներից, խոր անդունդներից,
Ու ինքս ինձնից, իմ երազներից,
Ու ինձ հարազատ միակ աշխարհից:

Տարե՛ք ինձ եկինք, որ գեթ մեկ անգամ հովանի դառնամ
Քո հոգնած դեմքին, քո թաց աչքերին
Ու սիրատոչոր քո այդ հայացքին,
Որ առավոտվա արշալույսից էլ առաջ
Դու թաց աչքերով դեպ ինձ ես նայում:

Քո գեղեցկությամբ ու վեհ հմայքով
Նայում ես դեպ մեզ՝ կարոտ աչքերով:
Ու գոռում ես դու՝ տար՜- տար՜ ինձ էլ քեզ հետ,
Որ սուրբ հայրենի հողումս հանգչեմ:

Այս աշխարհում, ես է՛լ չեմ կարող,
Ու այս մարդկանց էլ տանել չե՛մ կարող,
Տուն գա՛լ եմ ուզում,
Օտար ափերում ապրել չեմ կարող…

22.03.2013


Քո հիշատակին

Ասա՛, ես ինչպե՞ս մոռանամ քեզ,

Ժպիտը ես քո ինչպե՞ս թաքցնեմ իմ մեջ,

Ինչպե՞ս քո ցավը իմ սրտից հանեմ

Ու միայն այնտեղ ժպիտներ թողնեմ:

 

Քո գերեզմանին ես միշտ կայցելեմ,

Քո հիշատակը ես վառ կպահեմ,

Կարմիր վարդերը՝ քո գերեզմանին, միշտ պիտի ծաղկեն,

Քո կոկոն սրտը վարդի թերթերը պիտի պարուրեն:

 

Ամեն ծաղկի պես դու էլ ծնվեցիր ու աշխարհ եկար,

Ամեն ծաղկի պես դու էլ ցողուն տվեցիր ու հզորացար,

Ամեն ծաղկի պես դու էլ կոկոն տվեցիր…

Ավա՜ղ, ամեն ծաղկի պես դու չբացվեցիր…

15-06-2011 

Սիրել եմ ես լուռ
Քո աչքի առջև
Ու քեզնից հեռու
Սիրել եմ կրկին
Ու չեմ մոռացել
Հայացքդ անգին:
Ե՛ս էլ եմ խանդել
Ե՛ս էլ եմ լացել,
Չէ որ սիրել եմ
Ու չեմ նկատվել:

21-03-2008

  

Մարդիկ ուրացած խիղճ ու հոգի,

Գերի են դարձել  անօրեն փողի:

Ուրացել են տուն ու հայրենիք,

Մոռացել են զինվոր ու մայրիկ:

Զինվորը այսօր սահման է պահում,

Իսկ այստեղ, ահա՝ կաշառք են առնում:

Երկրի ներսից են երկիրը կրծում,

Մարդկանց աչքին էլ փոշի են փչում:

Թուրքն ու ազերին էստեղ ինչ անի,

Որ դու քո հոգին տվել ես փողին

 Դարձել ես գերի դու քո աթոռին:

Խիղճդ ծախել ես են անծվածին,

Երկնից ընկածին,

Փառքի տենչացող, փառքից տենդացող

Են չար գազանին:

Եթե այս է երկիրն Հայրենի,

Էլ չեմ ուզում կոչվել հայուհի:

18-02-2013


Просмотров: 1301 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/78
Всего комментариев: 4
1
4 Ruzanna Ohanyan   [Материал]
ankexc, srtis xorkum es havatum ei vor ko mot kstacvi . sharinakir nuyn vogov . apres .......

0
3 Roza   [Материал]
Mel jan i srte shnorhavorum em, iskakan taxand es, bravo!

0
2 Աննա Շահինյան   [Материал]
Ամեն անգամ կարդալով քո գրվածքները ես նորից ու նորից համոզվում եմ, որ մեր մեջ չի վերացել մտածող մարդու տեսակը, ապրես և շնորհավոր!!!

0
1 Lilit Mkrtchyan   [Материал]
Mer hrashq Melinei arajin hajoxak qayleric mek@... shnorhavorum em <3

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2022 Хостинг от uCoz